Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ տեղի ունեցավ «Սեդ Մարսեդ» խորհրդատվական ընկերության թողարկած «Ներդրումները Հայաստանում. տնտեսակ

Հունիս 15,2001 00:00

«ԵԹԵ ԲԱՐԵՀԱՃԵՆ ԿԱՐԴԱԼ» Երեկ տեղի ունեցավ «Սեդ Մարսեդ» խորհրդատվական ընկերության թողարկած «Ներդրումները Հայաստանում. տնտեսական աճի գրավական» գրքի շնորհանդեսը։ «Գիրքը ներդրումային բնագավառների ոլորտում մեր կատարած վերլուծությունների արդյունքների ամփոփումն է։ Մենք փորձել ենք վերլուծել, թե 10 տարիների ընթացքում ինչ է կատարվել ներդրումային շուկայում եւ գրքում փնտրվում են ուղիներ, թե ինչպես անել, որ ներդրումները ծառայեն Հայաստանի տնտեսական աճին»,- ասաց «Սեդ Մարսեդ» ընկերության գործադիր տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։ Գրքում քննարկվել են ներդրումների եւ Հայաստանի տնտեսական քաղաքականության տարբեր ուղղությունների եւ արդյունքների կապերը։ Առանձնակի տեղ է հատկացվել համաշխարհային փորձի, ներդրումների վերաբերյալ տնտեսագիտական տեսությունների ուսումնասիրությանը։ Ընդգծվել են ռազմավարության բացակայությամբ պայմանավորված հիմնախնդիրները եւ դրանց ազդեցությունը ներդրումային քաղաքականության վրա, ինչպես նաեւ ներկայացվել են ռազմավարական եւ մարզավարական նշանակության մի շարք առաջարկություններ։ Պրն Ջրբաշյանը հույս հայտնեց, որ գիրքը, որն անվճար կտարածվի պետական ատյանների, բիզնեսմենների եւ բանկերի շրջանում, որեւէ ազդեցություն կթողնի, «եթե, իհարկե, բարեհաճեն կարդալ»։ Ա. ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել