Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ գյուղնախարար Զավեն Գեւորգյանը եւ Ճապոնիայի դեսպանատան տնտեսագիտական բաժնի պետ-նախարար Կենտիտի Ս

Հունիս 15,2001 00:00

ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ… ՈՒՐԻՇԻ ՀԱՇՎԻՆ Երեկ գյուղնախարար Զավեն Գեւորգյանը եւ Ճապոնիայի դեսպանատան տնտեսագիտական բաժնի պետ-նախարար Կենտիտի Սուգանուման ստորագրեցին 400 մլն իենի պայմանագիր (մոտավորապես 3,5 մլն դոլար)։ Զավեն Գեւորգյանն ասաց, որ Հայաստան է ուղարկվելու ոչ թե գումարը, այլ այդ գումարի սահմաններում գնվելու են պարարտանյութեր, տրակտորներ եւ ուղարկվելու Հայաստան։ Պրն Գեւորգյանն ասաց նաեւ, որ իրենց խնդրանքով ուղարկվելիք պարարտանյութերի քանակը Ճապոնիան ավելացրել է։ Այսինքն, եկող տարի կներկրվի քսան հազար տոննա պարարտանյութ եւ 50-60 տրակտոր։ «Ֆինանսների նախարարությունը ձգտում է տրակտորները վաճառել եւ գումարը ծախսել գյուղատնտեսության մեջ, իսկ գյուղնախարարությունն ուզում է դրանք սպասարկման կենտրոններին անվճար տալ։ Բայց, հավանաբար, տրակտորները վարձով կտրվեն սպասարկման կենտրոններին»։ Վերջինս նաեւ նշեց, որ 3 հազար տոննա պարարտանյութ եւ 10 հազար տոննա ցորեն ուղարկելու է Հունաստանը։ «Այնպես որ, հաջորդ տարի գյուղատնտեսության գործը շատ լավ է լինելու»,- ասաց Զ. Գեւորգյանը։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել