Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը հայտնվել է հերթական ընդդիմադիր շրջափ

Հունիս 15,2001 00:00

ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ ԴԱՐՁՅԱԼ ՓՈԽՎԵՑ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը հայտնվել է հերթական ընդդիմադիր շրջափուլում։ Երեկ խորհրդարանական վերջին ճեպազրույցներում նա լրագրողներին ազդարարեց, թե շուրջ 45 հազար աշխատատեղ ենք կորցրել։ Գարնանը 40 հազար աշխատատեղ բացելու նախագահի խոստմանը տրամագծորեն հակառակ այս պնդումը պրն Գեղամյանը հիմնավորեց այսպես. «Վերջին կես տարում շուրջ 7500 փոքր եւ միջին ՍՊԸ-ներ են դադարեցրել իրենց գործունեությունը»։ Սովորականի պես մատնանշելով կառավարության ձախողումները՝ Արտաշես Գեղամյանը հանրապետության նախագահի պատասխանատվության մասին էլ հանկարծակի հիշեց։ Այս պաշտոնը նա իր ելույթներում տեւական ժամանակ շրջանցում էր։ Նաեւ նշեց, որ Քոչարյանին հաջողվեց ամայացնել քաղաքական դաշտը, միմյանց դեմ ուղղել քաղաքական ուժերին։ «Թող սթափվե՛ն իշխանությունները, կայունություն կոչված այս ինքնահանգստացման թմբիրից դուրս գա՛ն՝ մենք կորցնում ենք պետականությունը»,- ազդարարեց Արտաշես Գեղամյանը եւ առաջարկեց մի շարք քայլեր։ Արձակել այս ԱԺ-ն եւ ձեւավորել նորը. «Նոր ԱԺ-ն կձեւավորի իր կառավարությունը։ Հանրապետության նախագահը թող հոժարակամ դնի իր հրաժարականի հարցը, որից հետո, եթե գտնում է, որ ինքն անելիքներ ունի եւ ժողովուրդը կհավատա, կպաշտպանի իրեն՝ այո՛, թող դնի իր թեկնածությունը երկրորդ անգամ ընտրություններում։ Դա կլինի ազնիվ»։ Խիստ կասկածում ենք, որ վերոթվարկյալ անձինք շտապեն կատարել այս «ազնիվ» քայլերը։ Եվ, այնուամենայնիվ, անբացատրելի է, թե ինչու Գեղամյանը դարձյալ սրեց շեշտադրումները՝ մեր այս հարցին ի պատասխան նա մասնավորապես ասաց, թե ժամանակ էր տվել իշխանություններին իրենց ծրագրերն իրականացնելու համար։ Բացի այդ՝ «Գիտակցում էի, որ թեժ բանակցային գործընթացի ժամանակ նախագահի ինստիտուտը (եւ ոչ թե նախագահի անձը) չպետք է թուլացնել»։ Նրան արդեն իսկ հարցրին, թե չի կարծում, որ քաղաքացիական անհնազանդության կոչերի համար իշխանություններն իր նկատմամբ միջոցներ կձեռնարկեն եւ Արտաշես Գեղամյանը հերոսաբար պատասխանեց. «Գիտակցված մահն անմահություն է»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել