Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԻՇԱՏԱԿԻ ՀԱՄԵՐԳ

Հունիս 14,2001 00:00

ՀԻՇԱՏԱԿԻ ՀԱՄԵՐԳ Վերջերս Առնո Բաբաջանյանի անունը կրող երաժշտական մանկավարժական ուսումնարանում հանդիսավորությամբ նշվեց տաղանդավոր կոմպոզիտորի ծննդյան 80-ամյակը։ Նախաձեռնողն ու կազմակերպիչը Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետարանն էր եւ ուսումնարանի տնօրինությունը։ Միջոցառման սկզբում բացման խոսքով հանդես եկավ ուսումնարանի տնօրեն Աթանես Առաքելյանը՝ ողջունելով մասնակիցներին ու հյուրերին։ Ներկաները հիշարժան դրվագներ պատմեցին Առնո Բաբաջանյան կոմպոզիտորի կյանքի ու ստեղծագործական գործունեության մասին։ Ելույթ ունեցան երիտասարդ դաշնակահարների հանրապետական 3-րդ մրցույթի 1-ին մրցանակակիր Արուս Աճեմյանը, Լիլիթ Շմավոնյանը։ Հնչեցին Ա. Բաբաջանյանի «Սասունցիների պարը», «Հայկական ռապսոդիան», «Իմպրովիզացիան», «Նոկտյուրնը», իսկ միջազգային մրցույթների դափնեկիր Անահիտ Մովսիսյանի կատարմամբ «Պոեմը» դյութեց ունկնդիրներին։ Միջոցառման վերջում, նույն ուսումնարանի դասատու, վաստակավոր, սիրված երգչուհի Ռաիսա Մկրտչյանը կատարեց կոմպոզիտորի լայն մասսայականություն վայելող երգերից մի քանիսը։ Համերգ-երեկոն ավարտվեց, սակայն հանդիսատեսը դեռ երկար ծափահարում էր աշխարհահռչակ, մեծանուն հայ կոմպոզիտորին։ ՆԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել