«ԻՆՉՂ ՕՐ ԿՐԻՄԻՆԱԼ ԴԵՄՔ ԷՂՆԻՆՔ» Գյումրեցիները ամեն ինչում յուրահատուկ են, նույնիսկ լոտո խաղալիս ու շահելիս։ Եթե մայրաքաղաքում խոշոր գումարներ շահողները հեռուստացույցով հանգիստ, բացեիբաց հայտարարում են իրենց շահումի մասին, ապա Գյումրիում դա արվում է այլ կերպ։ Միջին եւ խոշոր (50 հազարից -1 մլն դրամ) գումարներ շահողներին հեռուստացույցով ցույց են տալիս՝ ինչպես հանցագործ անձի (անմեղության կանխավարկածը չխախտելու համար կամ մոզաիկայով դեմքը ծածկած, կամ աչքերը սեւ ժապավենով փակած)։ Գյումրեցիների բացատրությամբ՝ դա արվում է, որովհետեւ «բոլորս դոմիկներում կաբրինք ու օր իմացան շահողը ով է՝ մոմենտմ դոմիկը կթալնեն, դոմիկ մտնելն ինչ է օր, …էստեղ սաղ մեկը մեկին պարտք են, օր իմացան, թե շահել է, տուրուդմբոցով պարտքը կառնին, …էդ շահողը մեղք չէ՞»։ Սակայն գյումրեցիները ստեղծված իրավիճակից չեն դժգոհում, ընդհակառակը, ամեն ինչ կատակի են վերածում՝ ասելով, թե ամբողջ Գյումրին հանցագործ է դարձել։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ