Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱՆՐԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Հունիս 13,2001 00:00

ՄԱՆՐԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ Երեկ Սբ. Սարգիս եկեղեցու առաջնորդարանում բացվեց Հ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի սաների աշխատանքների «Հավատքը մեր» խորագիրը կրող ցուցահանդեսը՝ նվիրված քրիստոնեության ընդունման 1700-ամյակին։ Միջնադարյան հայ նաղաշների կերտած մանրանկարների ընդօրինակությունների հետ միասին ներկայացված էին նաեւ ուսանողների ստեղծագործական աշխատանքները աստվածաշնչյան եւ տերունական թեմաներով՝ ժամանակակից երանգավորմամբ, այդ թվում՝ գոբելեններ եւ քանդակներ։ Մանրանկարչության այս ցուցահանդեսը առաջինը չէ։ Այսպիսի ցուցահանդեսներ ուսումնարանը պարբերաբար կազմակերպում է, որովհետեւ շուրջ 10 տարի է, ինչ ուսումնարանում գործում է մանրանկարչության դասարանը՝ Վ. Ղազարյանի ղեկավարությամբ։ Գործնական աշխատանքների հետ ուսանողներն ուսումնասիրում են մանրանկարչության դպրոցները, ոճերը, առանձնահատկությունները, ազդեցությունները, ուղղությունները, պատմությունը եւ ծաղկողներին։ Միջնադարյան ձեռագրերն իրենց անաղարտ գունագեղությամբ սկզբնաղբյուր են հանդիսացել մեր գեղանկարչության զարգացմանը։ Մանրանկարները մեզ են հասցրել մեր պատմությունը, պատառիկներ մեր կենցաղի, մտածողության, աշխարհայացքի եւ կենսափորձի, ինչպես նաեւ՝ ճարտարապետության եւ զարդանախշերի եզակի նմուշներ։ Յուրաքանչյուր արվեստասեր մարդու եւ առանձնապես հայի համար բացառիկ նշանակություն ունեն հայկական միջնադարյան մանրանկարները, որոնք համարվում են համաշխարհային մշակույթի գանձեր։ ՆԵԼԼԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել