Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՊԱՍԵՔ՝ ՄԻՆՉԵՎ ՇՈԳԵՐՆ ԱՆՑՆԵՆ»

Հունիս 13,2001 00:00

«ՍՊԱՍԵՔ՝ ՄԻՆՉԵՎ ՇՈԳԵՐՆ ԱՆՑՆԵՆ» Ամեն տարի, ամռան սկսվելուն պես, շենքերի վերին հարկերում ապրող բնակիչները հայտնվում են նույն պրոբլեմի առաջ. ջուր չկա։ Այսինքն՝ կա, պարզապես վերեւ չի բարձրանում եւ ստիպված հարեւանի տուն պիտի գնաս դույլերով ջուր կրելու։ Իսկ ինչքա՞ն ջուր կրել. լվացվելո՞ւ, խմելո՞ւ, ամանները լվանալո՞ւ, կոմունալ կարիքների՞, լվացքի՞, թե՞ լողանալու համար։ Ի վերջո, հարեւաններն էլ են հոգնել, մենք էլ։ Շաբաթ օրը զանգահարեցի Նոր Նորք համայնքի ջրմուղ-կայան (մի քանի օր շարունակ զանգելուց հետո միայն միացա)։ Սկզբում մի տիկին ինձ մխիթարեց, թե՝ պետք է գոհ լինեք, որ գոնե հարեւաններից կարող եք ջուր հավաքել։ Հետո մի տղամարդ, երեւի ավելի լավատեղյակ ու բանիմաց, ասաց, որ զանգեր եւ բողոքներ քիչ կան։ Բայց ճշտելով շենքի համարը, պատասխանեց, թե մեր ջրամբարն ուրիշ է, եթե ջրամբարը դատարկ է, ինչպե՞ս կարող են ջուր տալ։ Ես իհարկե ասացի, որ բողոքների սակավությունը ամենեւին էլ պայմանավորված չէ դժգոհությունների բացակայությամբ՝ նրանց հեռախոսը համարյա միշտ զբաղված է, եւ ես էլ զանգել եմ ընդամենը խնդրելու, որ գրաֆիկը փոխեն՝ գոնե շաբաթը երկու անգամ, թեկուզ կեսգիշերից հետո, որպեսզի վերջին հարկերի բնակիչներն էլ ջուր ունենան, աշխատակիցը շատ կոպիտ պատասխանեց. «Երեկ ձեր գիշերային ջրի ժամն է եղել»։ Ասում եմ, որ մեկ շաբաթ է, մեզ ջուր չի հասնում, պատասխանում է. «Եթե ջրամբարում ջուր չկա, ինչպե՞ս հասնի»։ Հարցնում եմ, իսկ քանի՞ օր կտեւի, մինչեւ լցվի, պատասխանում է շատ գործնական՝ «Սպասեք՝ մինչեւ շոգերն անցնեն» եւ գցում լսափողը։ ԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Նորքի 6-րդ զանգված, թիվ 36 շենքի բնակիչ Հ. Գ. Այս գարնանն ու ամռան սկիզբը տեղումների առումով ամենաառատն էր։ Եթե այսքան անձրեւներից հետո էլ ջրամբարներն արդեն դատարկ են…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել