Լրահոս
Օրվա լրահոսը

Ինդիրա Գանդիի՝ Հայաստան կատարած այցի 25-ամյակին նվիրված սեղանի թենիսի մրցաշարը եզրափակվեց հաջողությա

Հունիս 13,2001 00:00

ՀԱՂԹԵՑԻՆ ՍԱԲՐԻՆԱ ՇՄԻԴՏԸ ԵՎ…ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ Ինդիրա Գանդիի՝ Հայաստան կատարած այցի 25-ամյակին նվիրված սեղանի թենիսի մրցաշարը եզրափակվեց հաջողությամբ։ Շաբաթ առավոտյան սկսված բարեկամության ու մարզական եղբայրության պայքարին մասնակցեց Չինաստանի դեսպանության անձնակազմը՝ դեսպան Ցզու Ցժաշունի գլխավորությամբ։ Մասնակիցների մեջ էին նաեւ գլխավոր կազմակերպիչ՝ Հնդկաստանի դեսպան Բալ Անանդը ու հնդիկ բարձրաստիճան դիվանագետներ, Ֆրանսիայի փոխհյուպատոս Ժան-Միշել Օրելը՝ դեսպանության աշխատակիցների հետ, UNHCR-ի Հայաստանի գրասենյակի տնօրեն Լոյդ Դաքինն ու իր տիկինը, UNICEF, IMF եւ այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Գերմանիայի դեսպանության դիվանագիտուհի Սաբրինա Շմիդտը, աշխատակիցների հետ, փայլուն խաղ ցուցադրեց եւ հաղթելով իր բոլոր մրցակիցներին՝ եզրափակիչում պարտության մատնեց չինացի դիվանագետ Վանգին՝ 2։0 հաշվով։ Այսպիսով, 20-րդ դարի կին քաղաքական գործիչ Ինդիրա Գանդիի հուշամրցաշարը շահեց… երկու զավակների մայր գերմանացի դիվանագիտուհին, որը տարիներ առաջ խաղացել է Գերմանիայի ակումբային չեմպիոնատներում։ Մրցաշարի ավարտին, որին ներկա էին նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակիցները (արարողակարգի փոխպետ Վահան Չարխչյանի ղեկավարությամբ), Իտալիայի դեսպան Անդրեա Տրաբալցան, Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Բայբուրդյանը, տեղի ունեցավ «ժամանակավոր» մրցանակաբաշխություն։ Շուտով, պաշտոնական արարողությամբ, հաղթողներին կհանձնվի հնդիկ վարպետների պատրաստած գավաթները՝ նվիրված Ինդիրա Գանդիի՝ 1976թ. Հայաստան այցին։ ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել