Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտը» բազմիցս անդրադարձել է զինվորական հոսպիտալում հայտնված զինծառայող Սուրեն Գրիգորյանի քրեական

Հունիս 13,2001 00:00

Ծեծողների գենետիկական կոդը ստուգեք «Առավոտը» բազմիցս անդրադարձել է զինվորական հոսպիտալում հայտնված զինծառայող Սուրեն Գրիգորյանի քրեական գործով տարվող ապօրինի քննության ընթացքին: Այս առումով, առայժմ, դրական տեղաշարժ չի գրանցվել: Օրենքն ու օրինականությունը խորթ է զինդատախազությանը: Այս տրամաբանությամբ են առաջնորդվում եւ շարունակում գրոհել ՀՀ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ու նրան հավատարիմ քննիչ Սամվել Հովհաննիսյանը: Նրանց համատեղ ջանքերն ուղղված են հրամանատար Մուրադ Աբրահամյանի զորամասի պատիվն ու արժանապատվությունը փրկելու կարեւոր գործին: «11.06.2001թ.-ին քննիչ Հովհաննիսյանը իմ եւ Սուրենի դատապաշտպանի ներկայությամբ սպառնաց հիվանդ որդուս ոստիկանություն տանել: Հաշվի առնելով անվստահության մթնոլորտը, տղայիս կյանքին սպառնացող վտանգը՝ տղաս դուրս է գալիս հոսպիտալից» (ծնողների նամակից): Հանրապետության ղեկավարներին հեռագրեր հղելու պատճառ դարձավ նույն օրը քննիչի կողմից ներկայացված փորձաքննության արդյունքները, ինչի հետ ծանոթացմանը Սուրեն Գրիգորյանը հրաժարվեց ներկա գտնվել, քանի որ բացարկ է հայտնել քննիչին: Ինչպես պարզաբանեց տուժողի պաշտպան, փաստաբան Սեդա Սաֆարյանը «դա ապօրինի փորձաքննություն է եղել, եզրակացությունն էլ օրինական լինել չի կարող»: Պաշտպանի հավաստմամբ, քննիչի նպատակն է եղել տուժողի վրայից հանել նախկինում տրված այն ախտորոշումները, որոնք ծանրացնում են հանցագործության կատարման մեջ մեղադրվողների հանցանքը. «Ցանկությունը մեծ էր եւ չէր թաքցնում, բառացիորեն ասում էր՝ 105 հոդվածը հանելու եմ: Վստահ եմ, որ վաղն այդ մասին կիմանամ»,172 ասում է փաստաբանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ քննիչը տուժողներին չի ծանոթացրել փորձագետներ ներգրավելու որոշման հետ. «Ծանոթացրել է հին որոշման հետ, որտեղ հանձնաժողովի կազմը այն չի եղել, ինչ որ ես այսօր տեսա: Այդ մարդկանց ես չեմ տեսել փորձաքննության ընթացքում, իրենք էլ ինձ չեն տեսել: Հիվանդին չտեսնելով, փաստաթղթերին չծանոթանալով ապօրինի որոշում են կայացրել: Դա ապօրինի փորձաքննություն է եղել եւ եզրակացությունն էլ օրինական լինել չի կարող»: Փաստաբանի վկայությամբ քննիչն իր պաշտպանյալին «սոսկալի» վիճակների է հասցնում, «հոգեբանական ճնշումների ենթարկելով նրան»: Հիշեցնենք, որ ծանր մարմնական վնասվածքների արդյունքում Սուրեն Գրիգորյանը կորցրել է խոսելու ընդունակությունը: Զինդատախազության հատուկ կարեւորագույն գործերով քննիչը միաժամանակ որոշել էր ստուգել տուժող Սուրեն Գրիգորյանի ծնողների գենետիկական կոդը: «Չգիտեմ, թե ինչու էր իմ գենետիկական կոդը ստուգում: Լավ կլիներ գնար զորամաս եւ ծեծողների գենետիկական կոդը ստուգեր: Որոշեր, թե դրանցից ով է դատված, ով՝ հանցագործ: Նրանց հանցագործության աստիճանը ստուգեր»,172 ասում է տիկին Դանիելյանը: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում լսվում է ՀՀ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի եւ հատուկ կարեւորագույն գործերով քննիչ Սամվել Հովհաննիսյանի անօրինական եւ անհիմն որոշումների վերաբերյալ բողոքը, որը բողոքարկել է Սուրեն Գրիգորյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը: Քննիչ Ս.Հովհաննիսյանի միջնորդությամբ ընթանում են դռնփակ դատական նիստեր: Քննիչի առաջին հիմնավորումն այն էր, որ լրագրողներին չի վստահում. «պիտի գնան, ավել172պակաս խոսեն», իսկ երկրորդ հիմնավորումով նա այլեւս Գագիկ Ջհանգիրյանին դրեց հանրապետության մեծությունների շարքում. «Այստեղ քննվում է հանրապետության մեծություններից մեկի հարցը8230»: Դատավոր Գոռ Հակոբյանը ըմբռնումով մոտեցավ հարցին, եւ դահլիճի դռները փակվեցին լրագրողների առջեւ: ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել