Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ ԷԼ ԿԱՐԵԼԻ Է ԴԱՏԵԼ

Հունիս 13,2001 00:00

ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ ԷԼ ԿԱՐԵԼԻ Է ԴԱՏԵԼ Երեկ Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց Արտակ Զեյնալյանի քաղգործը ընդդեմ ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանի։ Ա. Զեյնալյանը վիճարկում էր վարչապետի հրամանով իրեն պաշտոնանկ անելու օրինականությունը: Սակայն, ըստ նրա, իր պաշտոնանկությունը զուտ քաղաքական հետապնդում է, թեեւ Ա. Մարգարյանը հավաստիացրել է, որ Զեյնալյանին պաշտոնանկ անելը օրինակ կծառայի նախարարի մյուս տեղակալներին՝ կառավարության գծին դեմ չխոսելու հարցում։ Հակառակ դեպքում, նրանց կսպասվի նույն «պատիժը»: Իր պաշտպանական ճառում Ա. Զեյնալյանը դատարանի ուշադրությունը հրավիրել է իր պաշտոնանկության ժամանակ նախարարի թույլ տված մի շարք օրինախախտումների վրա, որոնք առնչվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքին: Դատը տանուլ տված Ա. Զեյնալյանը վստահեցրեց, որ այդ դատավարությունը միայն կառուցողական բնույթ է կրում եւ նպատակ ունի հասկացնել, որ կարելի է դատի տալ նույնիսկ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին: «Առավոտի» հարցին ի պատասխան, Ա.Զեյնալյանն ասաց. «Եթե նույնիսկ ինձ առաջարկվի վերականգնվել նույն պաշտոնում, ես չեմ համաձայնի»։ Ա. ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել