Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ ԱԺ-ն որոշում ընդունեց Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700- ամյակի կապակցու

Հունիս 13,2001 00:00

ԸՆԴՈՒՆՎԵՑ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ Երեկ ԱԺ-ն որոշում ընդունեց Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700- ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին։ ԱԺ-ն որոշեց պատիժը կրելուց ազատել այն անձանց, ովքեր դատապարտվել են ազատազրկման մինչեւ երեք տարի ժամանակով կամ ազատազրկման հետ չկապված պատիժների։ Պատժի կրումից ազատվում են նաեւ մինչեւ 5 տարի ժամանակով ազատազրկման դատապարտված այն անձինք, ովքեր. ա) Հայրենական մեծ պատերազմի, Հայաստանի պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են, Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված են նրանց, ունեն բռնադատվածի կարգավիճակ եւ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատազրկման ձեւով պատիժ չեն կրել, բ) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներ են, գ) կանայք են կամ 60 տարին լրացած տղամարդիկ, դ) հանցագործությունը կատարել են մինչեւ 18 տարեկան դառնալը եւ ազատազրկման վայրերում նախկինում պատիժ չեն կրել, ե) դատապարտվել են անզգույշ հանցագործություն կատարելու համար (բացի այն անձանցից, որոնց արարքի հետեւանքով առաջացել է մի քանի անձանց մահ), զ) Հայաստանի պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված, ինչպես նաեւ Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով՝ նրանց հավասարեցված անձանց ամուսին, զավակ կամ ծնող են։ Կարճվելու են նախաքննության փուլում գտնվող եւ դեռեւս դատաքննությունը չսկսված այն գործերը, որոնց համար օրենքը սահմանում է ազատազրկում մինչեւ 3 տարի ժամանակով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել