Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԼՊՈՒՏՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԻԱՑՆԵԼ

Հունիս 12,2001 00:00

ԼՊՈՒՏՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԻԱՑՆԵԼ Օխրիդում (Մակեդոնիա) շարունակվում է շախմատի տղամարդկանց Եվրոպայի երկրորդ անհատական առաջնությունը, որտեղ իր բարձր խաղամակարդակով գերազանց է հանդես գալիս Հայաստանի թիմի անդամ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։ 9-րդ տուրում նա միավորը բաժանեց ռուսաստանցի Պոնոմարյովի հետ եւ 6,0 միավորով բաժանում է 2-4-րդ տեղերը։ Իսկ առաջատարը հոլանդացի Լյուկ վան Վելլին է, որն իր անվան դիմաց գրանցել է 6,5 միավոր։ Երիտասարդական ավյունով է խաղում նաեւ փորձառու Ռաֆայել Վահանյանը, որը 5,5 միավորով առայժմ ընթանում է 8-րդ հորիզոնականում։ Նույնքան միավորով 22-րդ տեղում է Աշոտ Անաստասյանը։ Երիտասարդ Կարեն Ասրյանը գլխավորում է 26-52-րդ տեղերը բաժանողների խումբը, որոնք ունեն 5,0 միավոր։ Նրանց մեջ է նաեւ Վլադիմիր Հակոբյանը (38-րդ տեղ)։ Արտաշես Մինասյանը եւ Արսեն Եղիազարյանը 4,5-ական միավորով համապատասխանաբար հանգրվանել են 57-րդ եւ 80-րդ տեղերում, Լեւոն Արոնյանը 99-րդն է (4,0 միավոր), Գաբրիել Սարգսյանը՝ 154-րդը (3,5) եւ Արա Մինասյանը՝ 171-րդը (3,0)։ Չեխիայի մարզական դրոշի պատիվն արժանվույն է պաշտպանում Սերգեյ Մովսիսյանը։ Նա 5,5 միավորով ընթանում է 14-րդ տեղում։ Հիշեցնենք, որ 204 շախմատիստները պայքարում են 46 առաջին տեղերը զբաղեցնելու եւ աշխարհի անհատական առաջնության ուղեգիր նվաճելու համար։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել