Լրահոս
Օրվա լրահոսը

Ա. ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԸ ԾԵՐԵՐԻ ՀՅՈՒՐՆ ԷՐ

Հունիս 12,2001 00:00

Ա. ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԸ ԾԵՐԵՐԻ ՀՅՈՒՐՆ ԷՐ Մայրաքաղաքի 4-րդ գյուղի ծերանոցը գոյություն ունի դեռ խորհրդային ժամանակներից։ Այսօր այն իր պատերի ներքո հյուրընկալել է 230-ից ավելի ծերերի (հիմնականում՝ գաղթականների)։ Կիրակի օրը ծերանոցի բնակիչների հյուրը երգչուհի Արաքսի Վարդերեսյանն էր։ Հայրենիք այցելությունների ժամանակ երգչուհին բարեգործությամբ է հանդես գալիս։ Այս անգամ Ա. Վարդերեսյանն իր ուխտը՝ 3 գառ, մատաղ արեց ծերանոցի բնակիչներին (նախկինում՝ զորամասեր)։ Տարեցները չէին կարողանում թաքցնել իրենց հուզմունքը։ Նրանցից մեկն իմանալով բարերարի երգչուհի լինելը հարցրեց՝ իսկ համերգ կլինի՞։ Համերգը կլինի աշնանը։ Ակնհայտ էր նաեւ ծերանոցի աշխատակիցների հուզմունքը։ Երգչուհին հարցրեց, թե քանի ծերանոց կա Հայաստանում (դրանք 5-ն են)։ Նա հետաքրքրվեց նաեւ ծերանոցի խնդիրներով եւ խոստացավ առաջիկայում, հնարավորության սահմաններում, աջակցել նրանց։ Ի դեպ, վերջին տարիներին ծերանոցում 8 ամուսնական զույգ է գրանցվել։ Ա. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել