Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱ ԲԱՑԱՐՁԱԿ ՆՈՐ ԱԿՑԻԱ Է»

Հունիս 12,2001 00:00

«ՍԱ ԲԱՑԱՐՁԱԿ ՆՈՐ ԱԿՑԻԱ Է» ՀՀ Դեմոկրատական կուսակցությունը ուղղակիորեն դեմ է Հայաստանում կատարվող սեփականաշնորհման բոլոր գործընթացներին։ Եվ սեփականաշնորհման ցանկում որեւէ նորություն կամ փոփոխություն նկատելու դեպքում անմիջապես դիմում է լրատվամիջոցներին, կարծես, ցանկանալով նախապես առնել սպասվող «վտանգի» առաջը։ ՀԴԿ-ին այս հարցում նեցուկ են լինում 20-ից ավելի կուսակցություններ, որոնք որպես մի ամբողջական կոմպանիա, ունեն նույն նպատակն ու դիրքորոշումը։ Երեկ տեղի ունեցավ կուսակցության հերթական ասուլիսը, ինչպես միշտ, ՀԴԿ գրասենյակում։ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը խոսեց մասնավորեցման ցուցակում տեղի ունեցած նոր փոփոխությունների մասին։ 2000- 2002թթ. պետական գույքի մասնավորեցման ծրագրի ցուցակը ԱԺ-ին է ներկայացրել ՀՀ կառավարությունը։ Ըստ Ա. Սարգսյանի, ցանկում ներգրավված են էներգիա արտադրող հիմնական ձեռնարկությունները, այդ թվում Սեւան-կասկադը, Որոտանի ՀԷԿ-երը, Երեւանի, Հրազդանի եւ մի շարք այլ ՋԷԿ-եր։ Պրն Սարգսյանի տվյալներով, ցանկում ընդգրկված են նաեւ «Զվարթնոց» օդանավակայանը, բեռնահամալիրը, նախկին ռազմաարդյունաբերական համալիրի մի շարք ձեռնարկություններ։ «Ի՞նչ սկզբունքով են սեփականաշնորհվում այդ օբյեկտները»,- հարցնում է ՀԴԿ նախագահը։ Նրա կարծիքով, օբյեկտների սեփականաշնորհման արդյունքում կարող է ուղղակի ավերվել ամբողջ տնտեսությունը. «Մենք գտնում ենք, որ այս ցանկը միանշանակ պետք է դուրս բերվի ԱԺ քննարկումից»,- ասաց Արամ Սարգսյանը։ Հ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել