Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊԱՅՔԱՐ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԴԵՄ

Հունիս 12,2001 00:00

ՊԱՅՔԱՐ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԴԵՄ Երեկ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մայքլ Լեմոնի եւ ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանի կողմից ստորագրվեց թմրանյութի վերահսկման եւ իրավապաշտպանության բնագավառում ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանին տեխնիկական օգնություն ցույց տալու վերաբերյալ համաձայնագիր։ «Տեխնիկական օգնություն» ծրագրի շրջանակներում կկահավորվի Հայաստանում անկախ փորձագիտական լաբորատորիան, կստեղծվի միջգերատեսչական (իրավապահ մարմինների) համակարգչային ցանց, հիմնարկների պաշտպանական համակարգ (մետաղորսիչ սարքեր եւ այլն), որոնք կտեղադրվեն բոլոր կառավարական շենքերում, ինչպես նաեւ իրավապահ մարմիններում կանցկացվեն կադրերի վերապատրաստում եւ ուսուցում։ Պրն Լեմոնի կարծիքով, համաձայնագիրը հնարավորություն կտա իրականացնել մի շարք ծրագրեր՝ ուղղված թմրադեղերի շրջանառության դեմ պայքարին։ ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանը եւս կարեւորեց թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը եւ դրա դեմ պայքարը։ Նա նշեց, որ մեծ ուշադրություն պետք է դարձվի, մասնավորապես, թմրաբիզնեսի ոլորտում պայքարի կազմակերպմանը։ «Հայաստանում միայն 2000թ. հարուցվել է 483 թմրամոլության հետ կապված քրեական գործ, որոնցից 82-ը վերաբերում են թմրամիջոցների իրացմանը։ Քիչ չեն նաեւ այն դեպքերը, երբ թմրամիջոցները այլ երկրներից ներմուծվում են Հայաստան»,- ասաց նա։ Ա. ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել