Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔ

Հունիս 12,2001 00:00

ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան Ափի տեղական մարմինը ստանձնել է Գյումրիի Աբովյան փողոցի N 121 բնակելի շենքի վերականգնման ծրագիրը: Աբովյան փողոցի N 121 բնակելի շենքը գտնվում է Գյումրիի «Կումայրի» պատմամշակութային արգելոցի տարածքում, Սուրբ Նշան եկեղեցու հարեւանությամբ: Այն կառուցվել է 19-րդ դարի վերջին եւ մոտ քսան տարի ծառայել որպես օրիորդաց տուն: Հետագայում վերածվել է բնակելի շենքի եւ ունեցել չորս բնակարաններ: 1988-ի երկրաշարժի հետեւանքով թուլացել է, դարձել վթարային: Ծրագրով նախատեսվում է շենքը ամրացնել եւ վերակառուցել: Վերականգնված չորս բնակարանները հանձնվելու են նախկին տերերին: Ծրագրի արժեքը 41 միլիոն դրամ է: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Վերականգնում» ՍՊԸ-ն: Սա ԱՄՆ Արեւմտյան Ափի հայության առաջին ծրագիրն է Գյումրիում: Մինչ այդ Կալիֆոռնիայի հայությունը Լոս Անջելեսում կազմակերպված հեռուստամարաթոններով մասնակցել է Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը միմյանց կապող «Գորիս-Ստեփանակերտ» ավտոճանապարհի եւ Ղարաբաղի շրջաններն իրար միացնող «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությանը: 2000 թվականի հեռուստամարաթոնի ընթացքում Լոս Անջելեսից Դորյան ընտանիքը ստանձնել է Գյումրիի N 29 դպրոցի շինարարության ծրագիրը: Գործադիր վարչություն Ա. ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել