Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունը Բելֆաստում ավարտվեց կուբացիների հաղթարշավով։

Հունիս 12,2001 00:00

Կուբացիների բացահայտ առավելությամբ Սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունը Բելֆաստում ավարտվեց կուբացիների հաղթարշավով։ Տասներկու քաշային կարգերից յոթում չեմպիոնի կոչումը նվաճեցին հենց այդ երկրի ներկայացուցիչները։ Հավանաբար, այս անգամ կազմակերպիչները հաշվի էին առել 1999թ. Հյուսթոնում (ԱՄՆ) կայացած նախորդ առաջնության սկանդալային իրադարձությունները, երբ բացահայտ կողմնակալ մրցավարության պատճառով Կուբայի հավաքականը բոյկոտեց եզրափակիչ մրցաշարը եւ ամբողջ կազմով ցուցադրաբար լքեց դահլիճը։ 67 կգ՝ Լորեն Արմենտիերոս Արագոն (Կուբա), 71 կգ՝ Դամիեն Օստին (Կուբա), 75 կգ՝ Անդրեյ Գոգոլեւ (Ռուսաստան), 81 կգ՝ Եվգենի Մակարենկո (Ռուսաստան), 91 կգ՝ Օդլանիեր Ֆոնտե Սոլիս (Կուբա), +91 կգ՝ Ռուսլան Շագաեւ (Ուզբեկստան)։ Ցավոք, հաջող մեկնարկից հետո առաջնությունում աստիճանաբար իրենց դիրքերը զիջեցին մեր հանրապետության կաշվե ձեռնոցի վարպետները, որոնց անունը չգրվեց մրցանակակիրների ցուցակում։ Վերջին տարիներին մեր բռնցքամարտիկները զգալիորեն նահանջել են աշխարհում ունեցած առաջատարի երբեմնի դիրքերից։ Այնպես որ, Հյուսիսային Իռլանդիայում մեր տղաներից որեւէ մեկի այս կամ այն ազնվության մեդալ նվաճելու հավանականությունը քիչ էր։ Սակայն ժամանակն է, որպեսզի մարզաձեւի ֆեդերացիան, մարզչական խորհուրդը լրջորեն մտահոգվեն Հայաստանում բռնցքամարտի հետագա ճակատագրի խնդիրներով։ Կարծում ենք, այս հարցի շուրջ ավելի հանգամանալից զրուցելու հնարավորություն կունենանք, երբ մեր հավաքականը վերադառնա Երեւան։ Ըստ քաշային կարգերի՝ Բելֆաստում աշխարհի չեմպիոն հռչակվեցին. 48 կգ՝ Յան Վարելա Բարտելենի (Կուբա), 51 կգ՝ Ժերոմ Թոմաս (Ֆրանսիա), 54 կգ՝ Գիլյերմո Օրտիս Ռիգոնդո (Կուբա), 57 կգ՝ Ռամազան Պալիանի (Թուրքիա), 60 կգ՝ Մարիո Կինդելան (Կուբա), 63,5 կգ՝ Մարտինես Լունա (Կուբա)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել