Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես մի բան հասկացա. այն, որ ոչ մի բան չգիտեմ»:

Հունիս 12,2001 00:00

Հասկանալու պրոցեսի սկիզբը «Ես մի բան հասկացա. այն, որ ոչ մի բան չգիտեմ»: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական գործերով պալատի նախագահ Արման Մկրտումյանն այսպես արձագանքեց Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Մուրադյանի ելույթին, որն արժեթղթերի ոլորտը կարգավորող օրենսդրության մասին էր։ Ուստի, իրավաբանների համար կազմակերպված սեմինարի նշանակությունը վիճարկման ենթակա չէ։ Սակայն միայն սեմինարի սկզբում էր, որ դատավորները, դատախազները եւ մյուս իրավաբանները արժեթղթերի մասին օրենսդրությունից քիչ բան գիտեին։ Նրանք բանավեճերի արդյունքում պարզեցին, որ «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» օրենքը հակասում է քաղաքացիական օրենսգրքին, որովհետեւ արժեթղթեր բառի տակ դրանք տարբեր հասկացություններ են սահմանում։ Իրավաբաններին առանձնապես դուր չեկավ պատասխանատվության վերաբերյալ դրույթների փիլիսոփայությունը, ըստ որի, շուկայում արժեթղթերի գնի տատանման հարցում նշանակություն ունեցող որեւէ տեղեկատվություն գաղտնի պահվելու դեպքում պատժվում է ոչ միայն ԲԲԸ-ի ղեկավարությունը, այլ նաեւ մյուս պատասխանատու աշխատողները (օրինակ, հաշվապահները), որովհետեւ ներդրողը, լինելով տվյալ ԲԲԸ-ի բաժնետեր, այնուամենայնիվ, կարող է տուժել, եթե հանկարծ իրենից գաղտնի պահված որեւէ հանգամանքի պատճառով իջնեն արժեթղթերի գները, իսկ հարմար գնով արդեն վաճառելու հնարավորություն չլինի եւ հակառակը։ Արման Մկրտումյանի վերլուծությամբ, ներդրողներն անընդհատ պետք է դատի տան ու փոխհատուցում պահանջեն հայտնի ֆիրմաներից, որովհետեւ առեւտրային գաղտնիքների շնորհիվ անընդհատ դրանք աճում են ու զարգանում։ Այսինքն, «մենք վերացնում ենք սեփականության իրավունքը, հանուն արժեթղթերի շուկայի գոյության»։ «Մենք էլ չենք ուզում թույլ տալ, որ մարդն իր հնարավորությունները չարաշահի ի վնաս մյուսների շահերի, որովհետեւ նա առավել տեղեկացված է»,- հակադարձեց Էդ. Մուրադյանը։ Ըստ մասնավոր իրավաբանական ֆիրմայի ներկայացուցիչ Արմեն Տեր-Տաճատյանի, «քանի որ Հայաստանում ԲԸ-ների եւ ներդրման փիլիսոփայությունը ձեռքբերովի գիտենք, ուստի դժվար է ընկալել ամեն ինչ։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել