Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿ

Հունիս 12,2001 00:00

ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿ Երեկ Հայաստանի խորհրդարանում հայտնված ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը բավական վերապահությամբ պատասխանեց լրագրողների այն հարցին, թե արդյոք ինքը ծանո՞թ է Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, այսպես կոչված, փարիզյան սկզբունքներին. «Ուզում եմ հավատալ, որ ծանոթ եմ»։ Այն հարցին, թե ընդունելի՞ է համարում այդ սկզբունքները, թե՞ ոչ, պրն Ղուկասյանը պատասխանեց. «Այսօր չէի ուզենա խոսել այդ մասին, որովհետեւ, ինչքան հասկանում եմ, փարիզյան սկզբունքները ձախողվել են Ադրբեջանի մեղքով»։ Իսկ նման ձախողման պարագայում ի՞նչ հեռանկար է տեսնում կարգավորման համար. «Իմ կարծիքով, կլինեն այլ առաջարկներ, ուրիշ մոտեցումներ»։ Նա մի անգամ էլ շեշտեց, որ հրամայական է Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին. «Առանց Ղարաբաղի՝ հնարավոր չէ լուծել Ղարաբաղի հարցը»։ Այս խնդրին առավել հանգամանալից անդրադարձավ ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը. «Ես գիտակցում եմ, որ Ղարաբաղի հարցը համազգային է։ Սակայն, կարծում եմ, արդեն ժամանակն է, որ Ղարաբաղի ճակատագրի անմիջական կրողը ներգրավվի բանակցային գործընթացում։ Վերջին հաշվով, ղարաբաղյան կողմն է լինելու կատարողն այն որոշումների, որոնք կընդունվեն»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել