Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սոցիալական ծանր պայմանները մարդուն ստիպում են գնալ բազում ծայրահեղությունների։ Ներկայումս սոցիալական

Հունիս 09,2001 00:00

Վաճառվում են ապրելու համար Սոցիալական ծանր պայմանները մարդուն ստիպում են գնալ բազում ծայրահեղությունների։ Ներկայումս սոցիալական ծանր պայմաններում են հայտնվել բազմաթիվ անվանի գիտնականներ, պրոֆեսորներ, դասախոսներ, ուսուցիչներ։ Եվ եթե այն ժամանակ նրանք ազգի հպարտությունն էին, ապա հիմա նրանցից շատերը շուկաներում առեւտուր են անում։ Սակայն այն, ինչին ականատես եղա վերջերս, չունի եւ ոչ մի արդարացում։ Անցնում էի «Ոսկե ձկնիկ» ռեստորանի մոտով, երբ մի BMW մակնիշի մեքենա կանգնեց։ Մեքենայից իջած երկու տղամարդիկ դեռ չէին հասցրել փակել դռները, երբ նրանց մոտեցավ քառասունին մոտ մի կին՝ իր 14-16 տարեկան աղջկա հետ։ Մայրը աղջկա ձեռքից քաշեց եւ հարցրեց, թե արդյոք իրենք չէի՞ն ուզենա մի քանի ժամով «գնել» իր աղջկան։ Վերջիններս զարմացած նայեցին կնոջը եւ նրանցից մեկը «Էս խելքը թռցրածը ո՞վ էր» ասելով՝ փորձեց առաջ անցնել։ «Վա՜յ, չէ, ի՞նչ եք ասում, ես խելառ չեմ, մի քանի ժամով վերցրեք, կզվարճանաք ու կբերեք-կթողնեք նույն տեղը։ Մի քանի ժամի դիմաց ես կվերցնեմ մի ժամվա փողը»,- համոզում էր կինը այնպիսի սառնասրտությամբ, կարծես խոսքը ինչ-որ խաղալիքի մասին էր։ Տղամարդկանցից մեկը հրեց կնոջը, աղջկան մեկնեց 1000 դրամ եւ ավելացրեց. «Քեզ կախաղան հանելն էլ քիչ ա, բա դու մայր կոչվելու իրավունք ունե՞ս»,- եւ ընկերոջ հետ մտան ռեստորան։ Քիչ անց մոտեցա նրանց եւ մորը հարցրի, թե ի՞նչն է իրեն ստիպել դիմել նման քայլի։ Վերջինս չսպասելով նույնիսկ հարցի ավարտին, սկսեց պատմել իր «դրամատիկ» կյանքի պատմությունը։ «Ես երիտասարդ տարիքում ամուսնացա մի հարբեցող սրիկայի հետ։ Նա ինձ ամեն օր ծեծում եւ խմիչքի փող էր պահանջում։ Մի օր էլ հերթական վեճից հետո հեռացավ ու այլեւս չվերադարձավ՝ ինձ թողնելով երկու աղջիկներիս հետ։ Ծնողներ չունեի եւ մի սենյականոց տան եղած-չեղածը ծախեցի։ Օրերն անցնում էին սոված, մի քանի անգամ աղջիկս էն աշխարհ գնաց, հետ եկավ։ Հիվանդանում էր, սովից էլ ուշքը գնում էր, տանում էին հիվանդանոց, գոնե բժիշկները էնքան բարի էին գտնվում, որ էրեխին կերակրում, ուշքի էին բերում»։ Մինչեւ աղջիկները կհասունանային, մայրը նրանց հետ տարբեր «ոլորտներում» աշխատել է, սկսած հավաքարարությունից, վերջացրած մուրացկանությամբ, սակայն հետո որոշել է աղջիկներին, ինչպես ինքն արտահայտվեց, «անբարոյական սարքել»։ «Ինձ համար ավելի լավ է՝ ես իմ ձեռքով նրանց ուրիշին հանձնեմ, քան խաբվեն, հազար ու մի սրիկայի ձեռն ընկնեն։ Ես գիտակցում եմ, որ Աստված ինձ չի ներելու, բայց գիտեմ նաեւ, որ իմ էրեխեն փողոցում շան նման սովից չի մեռնի»,- ավարտեց տիկին Ռուզանը, որի սառնասիրտ դեմքին նայելիս հասկանում էիր, որ իրականում նա չի գիտակցում իր մեղքի չափը։ Ա. ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել