Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վիճակագրական տվյալների համաձայն, 1999-2000 թթ. տարբեր բնույթի միջոցառումներ անցկացնելու համար, 102 հ

Հունիս 09,2001 00:00

Համաձայն օրենքի՝ օրենք գոյություն չունի Վիճակագրական տվյալների համաձայն, 1999-2000 թթ. տարբեր բնույթի միջոցառումներ անցկացնելու համար, 102 հայտ է ներկայացվել քաղաքապետարան, որից 8-ը մերժվել է։ 2001թ. 5 ամիսների ընթացքում ներկայացվել է 65 հայտ, որից թույլտվություն է ստացել 51-ը։ «Ի՞նչ օրենքով են կանոնակարգվում տարբեր բնույթի միջոցառումները» հարցով դիմեցինք Երեւանի քաղաքապետարանի Կազմակերպատեսչական վարչության ղեկավար Գագիկ Բաղդասարյանին։ Նա ասաց, որ Սահմանադրության 26 հոդվածի համաձայն, ՀՀ քաղաքացիները խաղաղ, անզեն հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու իրավունք ունեն։ Իսկ Սահմանադրության 44 հոդվածում գրված է, որ քաղաքացիների իրավունքը կարող է սահմանափակվել համաձայն օրենքի։ «Բայց ո՛չ թույլատրելու, ո՛չ էլ մերժելու օրենք չկա, սակայն 1997թ. նախագահի հրամանագրի համաձայն, Երեւանում տարբեր բնույթի միջոցառումներ կարող է իրականացնել Երեւանի քաղաքապետը»,- ասաց Գ. Բաղդասարյանը։ Կազմակերպությունները կամ անհատ քաղաքացիները դիմում-հայտերը գրում են քաղաքապետի անունով։ Քաղաքապետը հայտերով զբաղվելու հանձնարարական է տալիս Կազմակերպատեսչական վարչությանը, որը գրություններ է ուղարկում թաղապետին: Թաղապետի համաձայնության դեպքում եւս երկու գրություն է ուղարկվում։ Մեկը՝ ՆԳ քաղաքային վարչություն, մյուսը՝ 03 ծառայություն՝ համապատասխան ծառայություններ ապահովելու խնդրանքով։ Ստանալով բոլոր դրական պատասխանները, հայտ ներկայացնողին տեղեկացվում է, որ նրան թույլատրվել է միջոցառումներ անցկացնել։ Քաղաքապետարանը պարտավորվում է 15 օրվա ընթացքում որեւէ պատասխան տալ հայտ ներկայացնողին։ Դիմումում պետք է նշվի միջոցառման բնույթը (երթ, հանրահավաք, դիսկոտեկ), վայրը, օրը, ժամը եւ մասնակիցների քանակը։ «Եթե մասնակցելու են 300 հոգի, ապա բավական է մեկ-երկու շտապօգնություն… եթե միջոցառումը նախատեսված է 1000-2000 հոգու համար, ապա բոլոր ծառայությունները պետք է հզորացվեն»,- ասաց Գ. Բաղդասարյանը։ Քաղաքական, հասարակական կազմակերպությունների հայտերը մերժվում են հետեւյալ բացատրությամբ՝ եթե ներկայացված հայտը թերի է (չի նշված ո՛չ անցկացման վայրը, ո՛չ ժամը, ո՛չ միջոցառման բնույթը), եթե նույն օրը նույն տարածքում արդեն միջոցառում է նախատեսված, եթե միջոցառումը չեն կարող ապահովել անհրաժեշտ ծառայություններով (ՆԳՆ, 03…), եթե կազմակերպությունը 1999-ից հետո չի վերագրանցվել արդարադատության նախարարությունում։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել