Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՈՒՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՇԱԲԱԹ

Հունիս 08,2001 00:00

ՀՈՒՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՇԱԲԱԹ Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում բացվեց Հունաստանի մշակույթի օրերի շրջանակներում անցկացվող հունական ֆիլմերի շաբաթը։ Հայ հանդիսատեսի ուշադրությանը կներկայացվեն հույն ռեժիսորների նկարահանած վեց ֆիլմեր։ Դրանք նկարահանվել են երեք-չորս տարում եւ ամբողջությամբ ներկայացնում են Հունաստանի արդի կյանքը։ Կներկայացվեն Վասիլիս Վաֆիսի «Ամեն շաբաթ», Պանտելիս Վուլգարիսի «Երկար ճանապարհ», Էֆտիմիոս Հացիսի «Մթնշաղի ափերը», Ստամատիս Ծառուչասի «Լճակի ծաղիկը», Վանգլիս Սարյարիսի «Վասիլկի», Դիմիտրիս Սպիրուսի «Լվիկը» ֆիլմերը։ Հունական ֆիլմերի շաբաթը կտեւի մինչեւ հունիսի 11-ը։ Տեղեկացանք նաեւ, որ Հունաստանում եւս շուտով նախատեսվում է անցկացնել հայկական ֆիլմերի շաբաթ։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել