Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԲԼԵՅԱՆԸ, ԻՀԱՐԿԵ, ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐ Է

Հունիս 08,2001 00:00

ԲԼԵՅԱՆԸ, ԻՀԱՐԿԵ, ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐ Է Երեկ Աշոտ Բլեյանի պաշտպանության հասարակական խորհրդի նախաձեռնած հավաքն իր ներկայությամբ պատվել էր նաեւ նախկին քաղբանտարկյալ Վ.Հարությունյանը։ Նա հաստատեց փաստաբան Գրիգորյանի իրավաբանական հիմնավորումները, ըստ որոնց, դատարանը չի կարողացել եւ չի կարողանում հիմնավորել Ա.Բլեյանի մեղքը։ «Անկախ այն բանից, թե մեր հանրապետության օրենքներով նախատեսված է «քաղբանտարկյալը», թե՝ ոչ, Ա.Բլեյանն, իհարկե, քաղբանտարկյալ է։ Նրանով հետաքրքրվում են ոչ միայն կուսակցություններն ու իրավապաշտպանները, այլեւ՝ միջազգային հանրությունը»։ Նա նկատեց, թե մեր երկրում ամեն օր դատարաններն ապօրինի դատավճիռներ են կայացնում։ «Բայց այդ բազմաթիվության մեջ Ա.Բլեյանի գործը եւս յուրահատուկ է, քանի որ նրա ձերբակալման մասին առաջին հայտարարությունը արվել է քաղաքական կազմակերպության կողմից՝ քաղաքական հանրահավաքում։ Դա ավելի շատ հաշվեհարդար է հիշեցնում, քան քրեական գործ»,- նշեց պարոն Հարությունյանը։ Նա նաեւ նկատեց, թե, գուցե հանրահավաքում հրապարակված եւ հետապնդումների թիրախ հայտարարված անձանց ցուցակում հայտնված մարդիկ արժանանային նույն ճակատագրին, բայց Բլեյանն ինքն այդ հարցում շանթարգելի դեր խաղաց, եւ դրա համար նրան այսօր պետք է շնորհակալություն հայտնել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել