Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՑՈՒՑԱՍՐԱՀ

Հունիս 07,2001 00:00

ՆՈՐ ՑՈՒՑԱՍՐԱՀ Օրերս Կոմիտասի պողոտայում բացվեց հոգեւոր ժամանակակից արվեստի կենտրոն: Կազմակերպիչն է Տիգրան Հակոբյանը, որը չցանկացավ որպես մենեջեր ներկայանալ: Նա մեզ պատմեց, որ իրենց հովանավորն է մշակույթի հետ կապ չունեցող ֆրանսիական «MES» ֆիրման: Ցուցահանդես-վաճառքում ներկայացվել են ինչպես սկսնակները, այնպես էլ հայտնի նկարիչներ, օրինակ՝ Սուրեն Եղիազարյանը, Ռուբեն Աբովյանը եւ այլք: Մուտքի համար գումար չի գանձվում, նկարիչներից, մասնակցելու համար, առավել եւս: Ինչպես ասաց Տ. Հակոբյանը, ցուցահանդեսի նկարները կթարմացվեն մեկ ամսից, եւ մասնակցել կարող են անխտիր բոլոր նկարիչները, պարզապես ցուցահանդեսի թեման հոգեւորն է: Թեպետ ցուցասրահի տարածքը փոքր է, բայց այնտեղ տիրում է հաճելի մթնոլորտ եւ կազմակերպիչները լի են ոգեւորությամբ: Մ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել