Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՆՁ ՉԵՆ ՄՈՌԱՑԵ՞Լ»

Հունիս 07,2001 00:00

«ԻՆՁ ՉԵՆ ՄՈՌԱՑԵ՞Լ» Սա էր ամերիկահայ հայտնի երգչուհի Արաքս Վարդերեսյանի առաջին արձագանքը օդանավից իջնելուց եւ այն բանից հետո, երբ «Զվարթնոց» օդանավակայանում համարյա յուրաքանչյուրը հարկ համարեց անձամբ տեղեկանալ Արաքս Վարդերեսյանի հնարավոր հյուրախաղերի մասին: Իսկ հյուրախաղեր այս անգամ չեն լինելու: Ցավոք: Այցը շատ ավելի նախապատրաստական ու գործնական է: Մեզ հետ զրույցում Արաքս Վարդերեսյանը չցանկացավ մանրամասնել այցի նպատակները: Ասաց միայն, որ կլինեն հանդիպումներ Հայաստանի պետական եւ ոչ պետական կառույցների ղեկավարների հետ, կճշտվեն աշնանային հյուրախաղերի ժամկետները, վայրը: Արաքս Վարդերեսյանը մտադիր է նաեւ նկարահանումներ կատարել լոսանջելեսյան հայկական հեռուստաժամերից մեկի համար: «Ուղեղումս ունեմ նաեւ բազմազավակության խրախուսման ու աջակցության մի ծրագիր, որի մասին առավել հանգամանալից կխոսեմ, երբ այն իրականացնելու հողը ստեղծված լինի: Ասեմ միայն, որ հաշվի առնելով արտագաղթը, անհրաժեշտ է ամեն կերպ խրախուսել բազմազավակությունը: Ես հասկանում եմ, որ Հայաստանի պայմանները ծանր են, բայց 1915 թվականից ծանր չեն, չէ՞: Իսկ ցեղասպանությունից հետո մեր պապերը 7-8 երեխա էին ունենում ազգի փրկության ու գոյատեւման համար»,- սա է Արաքս Վարդերեսյանի համոզմունքը, որի իրականացման համար հայտնի երգչուհին անում է ամեն ինչ: Վերադառնալով Արաքս Վարդերեսյանի համերգային գործունեությանը՝ նշենք, որ նշված հյուրախաղերը մի մասն են միայն Ռուսաստանից մինչեւ Միջին Արեւելք ու Հնդկաստան համերգային շրջագայության: ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել