Լրահոս
Օրվա լրահոսը

Նախադեպ է ստեղծվում

Հունիս 07,2001 00:00

Երեկ «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննության ժամանակ դատական նիստերի քարտուղար Մարիամ Ստեփանյանը հասցրեց ընթերցել ամբաստանյալ Նաիրի Հունանյանի այս տարվա մայիսի 10-ի, 11-ի, 16-ի, 17-ի եւ 21-ի դատաքննական ցուցմունքները։

Ընթերցման պահին գրառումներ էր կատարում ամբաստանյալ Ն. Հունանյանը, եղբայրը ցինիկորեն ժպտում էր (տեղ-տեղ), իսկ ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանը կարծես ննջում էր…

Մինչ ցուցմունքները կընթերցվեին, ամբաստանյալ Ն. Հունանյանը միջնորդեց իրեն տրամադրել եղբոր անձնական գործը եւս, ինչի կապակցությամբ դատավոր Սամվել Ուզունյանն ասաց, թե այն կտրամադրվի դատական նիստի մասնակիցների ծանոթացումից հետո։ Նա միջնորդեց նաեւ քրեական գործի պատճեններն իրեն տրամադրել։

«Շաբաթվա վերջում»,- կարճ կտրեց դատավորը։

Այս ուրբաթ, ինչպես եւ կանխատեսել էինք, կավարտվի ցուցմունքների հրապարակումը եւ կսկսվի հարցաքննությունը։ Ամբաստանյալ («ազատ») Միսակ Մկրտչյանը երեկ դատարան էր ներկայացել իր լուսանկարչական ապարատով, ինչը արգելվեց։

Եվ նա մեր մասնավոր զրույցի ժամանակ հարցնում էր. իրավունք չունի՞։

Կողմերի հավասարության սկզբունքը վկայակոչելով՝ բացատրեցինք, որ չունի։ Այլապես վանդակների ետեւում գտնվողները կպահանջեին նույնպիսի ապարատ՝ հավասար պայմաններում հայտնվելու համար։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ հեղինակի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930