Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐՈՂ Է ԲՈՒՄԵՐԱՆԳԻ ՊԵՍ ԽՓԵԼ

Հունիս 07,2001 00:00

ԿԱՐՈՂ Է ԲՈՒՄԵՐԱՆԳԻ ՊԵՍ ԽՓԵԼ Մի տեսակ սպասում կա, որ ե՛ւ «Հայաստան» պատգամավորական խումբը, ե՛ւ ՀԺԿ-ն դուրս կգան իրենց իսկ առաջարկով ստեղծված խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովից, որովհետեւ, ակնհայտորեն, չի ստեղծվել այնպիսի հանձնաժողով, որն ի վիճակի կլինի աշխատել առանց վերեւից եկող ցուցումների։ «Առավոտի» այս հարցին «Հայաստան» պատգամավորական խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը պատասխանեց. «Ի սկզբանե ես համոզված չեմ եղել, որ հանձնաժողովն այն, ինչ որ սպասում է հասարակությունը, սպասում ենք մենք, չի կարող իրականություն դարձնել, բայց հանձնաժողովի ստեղծման պահից սկսված գործընթացը խորհելու տեղիք է տալիս։ Կարծում եմ, այդ ուղղությամբ պիտի լուրջ մտածել, որովհետեւ հանձնաժողովի ստեղծումը բումերանգի նման կարող է խփել հենց հայտարարություն անող կողմերից»։ «Հայաստան» խմբի ղեկավարի կարծիքով, բարոյական չէր, որ հանձնաժողովի նախագահը ՀԺԿ-ից չընտրվեց։ Մեր հարցումին՝ որ շահագրգիռ կողմը պահանջել է, որ ՀՀԿ-ն այլ թեկնածուի պաշտպանի, հակառակ դեպքում կսկսվեր կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը, պրն Մալխասյանն ասաց, որ ինքն այդ մասին տեղեկություն չունի, բայց «կարծում եմ, քաղաքական գործընթացների մեջ պիտի կարողանալ տարբերակել, թե որն է ավելի կարեւոր։ Եթե անձնական շահով չես առաջնորդվում եւ գերադասում ես ավելի շատ քաղաքական շահը, ժողովրդի շահը, պետության շահը, կարծում եմ, որ չպիտի նման գործընթացներ տեղի ունենան»։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել