Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՊԻ ՎԻՃԱԿՆ ԱՆՄԽԻԹԱՐ Է

Հունիս 07,2001 00:00

ԿԱՊԻ ՎԻՃԱԿՆ ԱՆՄԽԻԹԱՐ Է «ԱրմենՏելի» ներդրումային պարտավորություններն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովում ԱԺՄ-ն ներկայացնելու է այս կուսակցության ղեկավար Վազգեն Մանուկյանը։ Այս առնչությամբ արդեն իսկ տարակուսանք հնչեց, թե ինչու է նման կարգի քաղաքական գործիչն ընդգրկվել այս հանձնաժողովում։ Աննախադեպ այս իրողությունը մեկնաբանելու «Առավոտի» խնդրանքին ի պատասխան ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ասաց. «Նախ եւ առաջ՝ ինձ այդ հարցը շատ է հետաքրքրում։ Երբ 1990-ին մենք եկանք իշխանության, բացի այն հարցերից, որ պետք էր անցնել մասնավոր սեփականության, անկախություն եւ այլն՝ մի քանի ծրագրեր կային, որոնց ես հատուկ ուշադրություն էի դարձնում։ Մեկը կապի միջոցներն էին։ Մենք պայմանագիր կնքեցինք ամերիկյան ATT ֆիրմայի հետ։ Եթե մենք ուզում ենք սփյուռքի հետ կապվել, բիզնեսով զբաղվել, անկախ լինել՝ մեզ կապի անկախ միջոցներ էին պետք, դրա համար շատ էի կարեւորում դա։ Այդ պատճառով միշտ հետեւում եմ, թե ինչ է կատարվում կապի ոլորտում։ Գտնում եմ, որ շատ վատ վիճակում ենք։ Խոսքը միայն այն մասին չէ, որ աղքատ մարդկանց համար դժվար է վճարել հեռախոսային վարձը։ Մենք հետ ենք ընկնում ինտերնետից։ Մենք հետ ենք մնում հեռահաղորդակցման այլ ժամանակակից միջոցներից։ Եվ կարեւորելով այս ամենը՝ ես մաս կազմեցի այս ժամանակավոր հանձնաժողովին»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել