Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՍՂՆԱԽԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հունիս 05,2001 00:00

ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՍՂՆԱԽԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի նախաձեռնությամբ գերմանահայ համայնքը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Սղնախ գյուղի ջրագծի կառուցման ծրագիրը։ Ծրագրով նախատեսվում է կառուցել ջրահավաք ավազան, 3 կիլոմետր մայր ջրատար, 150 խմ տարողությամբ օրական կարգավորման ջրամբար եւ 4 կիլոմետր ներքին բաշխման ցանց։ Ծրագրի արժեքը 95,922 ԱՄՆ դոլար է։ Շինարարական աշխատանքները կատարելու է «Կապավոր» անհատական ձեռնարկությունը։ Շինարարությունը կավարտվի 2001թ. սեպտեմբերի վերջին։ Սղնախ գյուղը գտնվում է Ասկերանից հարավ՝ 33 կիլոմետր հեռավորության վրա, իսկ Ստեփանակերտից՝ 18 կիլոմետր։ Արցախի հնագույն ամրոցային բնակավայրերից է։ Դիրքը լեռնային է, բարձրությունը ծովի մակերեւույթից՝ 1100 մետր։ Ունի 300 բնակիչ, շատ են երիտասարդ ընտանիքները։ Սա Գերմանիայի հայ համայնքի երրորդ ծրագիրն է Լեռնային Ղարաբաղում։ Համայնքի հատկացրած միջոցներով կառուցվել են Մարտակերտի շրջանի Ակնաբերդ գյուղի ջրատարը եւ Ստեփանակերտի Վարարակն աղբյուրն ու ջրագիծը։ Գերմանիայում բնակվում են շուրջ 20000 հայեր։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինը գործում է 1993թ.։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել