Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՈՒՏԵՆՔ, ԽՄԵՆՔ, ՀԵՏՆ ԷԼ ՏԱՆԵՆՔ

Հունիս 05,2001 00:00

ՈՒՏԵՆՔ, ԽՄԵՆՔ, ՀԵՏՆ ԷԼ ՏԱՆԵՆՔ Կառավարության շենքում 4 օր շարունակ (մայիսի 30-ից հունիսի 2-ը) հայկական արտադրանքի ցուցահանդես էր։ Ինչպես պարզվեց, հենց այդ ժամանակահատվածում էլ գործից հասկացող մարդկանց բախտը բերեց։ Ցուցահանդեսում թույլատրվում էր ոչ միայն նայել, այլեւ համտեսել։ Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ որոշ քաղաքացիներ իբրեւ թե հետաքրքրվելով արտադրանքով, ոչ թե համտեսում էին, այլ խժռում, հետո էլ թե՝ «այնքան համով էր, որ բան չհասկացանք» խոսքերով նորից էին պահանջում։ Եվ այսպես, խմող-չխմող, ծխող-չծխող վերցնում էր արտադրանքը եւ իր «կոլեգային» փսփսալով, թե «հարկավոր ա Սիրուշին էլ ասել, որ էստեղ ուտելիք են բաժանում, թող ինքն էլ գա»՝ գնում։ Մի մասն էլ թե՝ տանը հիվանդ, ծեր կամ երեխա կա պատճառաբանությամբ ապրանք էին խնդրում՝ տուն տանելու համար, թելադրելով իրենց քմահաճույքը. «Չէ, մասուրի տու, ինքը դեղձի չի սիրում… Հո վանեցի չե՞ս, երկու հատ տուր»։ Վերցնում էին՝ մրթմրթալով, թե «գոնե մի օր կապրենք պետության հաշվին» եւ գնում մյուս «սեղանիկների» մոտ։ Գուցեեւ վատ չէ, որ «մերոնք» ցանկացած պահ կարողանում են ի պետս օգտագործել։ Երեւի հենց «բաշարելն» է օգնում հայ ազգին այս ծանր պայմաններում գոյատեւել։ Սակայն անհարմարն այն էր, որ արտասահմանցի հյուրերի մոտ հայերը թողեցին մուրացկանի տպավորություն։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել