Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստուգելով

Հունիս 05,2001 00:00

ԽԱԽՏՈՒՄՆԵՐ՝ ԻՆՉՔԱՆ ՈՒԶԵՍ Ստուգելով ստուգող կազմակերպությունների աշխատանքը, ՀՀ գլխավոր դատախազությունը պարզել է, որ «խախտումների ու բացթողումների զգալի մասը կատարվել է նախարարության համապատասխան ստորաբաժանումների թողտվությամբ»։ Նույնը վերաբերում է նաեւ պետեկամուտների նախարարությանը։ Նմուշառման ակտերը (որ կազմվում են կարանտին տեսուչի կողմից՝ ապրանքատիրոջ եւ մաքսային ծառայողի ներկայությամբ) մի շարք խախտումներով են. չի նշվում կամ ապրանքի ծագումը, կամ երկիրը, կամ խմբաքանակը, կամ քաշը, կամ որեւէ այլ չափանիշ։ Բացի այդ, արձանագրվել են դեպքեր, երբ տասնյակ վագոններով տեղափոխվող 8001721000 տոննա ցորենի կամ բրնձի խմբաքանակից ընդամենը 11722 նմուշ է վերցվել։ Խախտվել է նաեւ Մաքսային օրենսգրքի 118172րդ հոդվածը. մասնավորապես, անասնաբուժական եւ կարանտին ծառայությունների շրջանցմամբ ներկրում է կատարվել։ Չնայած Եվրամիության անդամ պետություններից խոշոր եղջերավոր անասունների, մսի, մսամթերքների եւ մսաոսկրային ալյուրի ներմուծումը ժամանակավորապես արգելվել էր կովերի կեղծ կատաղություն հիվանդության ներթափանցումը կանխելու համար, այնուամենայնիվ, Բագրատաշենի մաքսային կետով Գերմանիայից Հայաստան է ներթափանցել 19 տոննա մսամթերք, որից 16 տոննա տավարի տոտիկներ՝ առանց լաբորատոր ստուգման։ Այս փաստի կապակցությամբ պետեկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանից պարզաբանումներ խնդրեցինք։ Նախարարը նախ ասաց, որ առաջին անգամ է այդ մասին լսում, ապա նշեց, որ կառավարության հանձնարարականի համաձայն, իր հրամանով արգելել է մսամթերքի եւ կենդանական ծագում ունեցող ապրանքների ներկրումը՝ առանց կարանտին ստուգման։ «Եթե դատախազությունը խախտումներ է արձանագրել, ապա դրանք թույլ տվողներին պետք է քրեական պատասխանատվության ենթարկել»,172 ասաց նախարարը։ Ակնհայտ հակասություններ կան Հայաստան ներկրված եւ արտահանված բուսական ծագում ունեցող ապրանքների, ՊԵՆ172ի եւ «Բույսերի կարանտին ծառայության» տվյալների միջեւ։ Միայն Շիրակի մարզում 20.505,6 տոննա հացահատիկի մաքսային ձեւակերպում է կատարվել, սակայն ապրանքը կարանտին ստուգման չի ներկայացվել։ Նույնպիսի ստուգման չեն ենթարկվել նաեւ 2681,9 տոննա խոշոր եւ 245.404 հատ մանր եղջերավոր անասունների մորթիներ։ Անդրանիկ Մանուկյանը նշեց, թե «ճիշտն ասած, նման ինֆորմացիա չունեմ։ Ձեր բարձրացրած հարցով կզբաղվեմ»։ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության գնահատմամբ, այս «շրջանցումները» բացասական նշանակություն ունեն ոչ միայն կարանտին հիվանդությունների ներթափանցման, այլ նաեւ կարանտին հսկողության համար պետբյուջե չմուծված տուրքերի առումով։ Դատախազության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ հսկիչ կետերում ներկրվող եւ արտահանվող մսամթերքները լիարժեք փորձաքննության չեն ենթարկվում, չկան լաբորատորիաներ, անհրաժեշտ սարքավորումներ։ Ուստի, ստուգումները կրում են վիզուալ եւ ձեւական բնույթ։ Չեն վերահսկվում Ճոճկանի, Դեբեդավանի, Դեղձավանի ճանապարհները, որտեղով մաքսակետերի շրջանցմամբ ներկրվում եւ արտահանվում են ապրանքներ։ Արձանագրվել են դեպքեր, երբ հանրապետությունից արտահանվող մեծ քանակությամբ խեցգետինն ու հավկիթը անասնաբուժական ծառայության կողմից ձեւակերպվել են, իսկ մաքսային մարմինների կողմից՝ ոչ։ Այս շրջանցումները, իհարկե, իշխանական մակարդակի չեն եւ կատարվել են թեեւ ոչ հանցավոր, բայց թողտվության պայմաններում։ Դրանք, ավելի շուտ, կարելի է վերագրել միջին օղակներին եւ կարելի է վերացնել բարձր կարգապահության հասնելու միջոցով։ Ա. Ֆ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել