Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 10 ՏԱՐԻՆ

Հունիս 02,2001 00:00

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 10 ՏԱՐԻՆ Այս տարվա մայիսին լրացավ բուլղար հայտնի հեռուստալրագրող Ցվետանա Պասկալեւայի հայաստանյան գործունեության 10 տարին։ Դժվար է գերագնահատել այն ներդրումը, որն ունեցավ Ցվետանան Արցախյան գոյամարտը աշխարհին ներկայացնելու գործում։ Սակայն որքանով ենք մենք այսօր գնահատում իր ճակատագիրը Հայաստանի հետ կապած լրագրողին։ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնությունը մայիսի 3-ին կազմակերպել էր Ցվետանա Պասկալեւայի մեծարման երեկոն, որին ներկա էին նրա մարտական ընկերները, հայտնի քաղաքական գործիչներ, մտավորականներ, ինչպես՝ Կոմանդոսը, Արկադի Կարապետյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Սիլվա Կապուտիկյանը, Սարգիս Մուրադյանը, Լենսեր Աղալովյանը, Ռաֆայել Ղազարյանը, Արտաշես Գեղամյանը, Հրանտ Խաչատրյանը… Ցուցադրվեց ԼՂՀ պաշտպանության բանակի գնդապետ, «Արիության համար» մեդալի ասպետ Ցվետանա Պասկալեւային նվիրված ֆիլմ։ Մեծարման երեկոյի մասնակիցներն իրենց ելույթներում արժեւորեցին մեր հերոսներին (դրանց մեջ քիչ չէին Ցվետանայի վավերացրած եւ հանրությանը ներկայացված հերոսները), նրանց, ում համար թանկ է եղել Հայաստանի տարածքային, պատմական ամբողջականության պաշտպանության խնդիրը։ Ցվետանա Պասկալեւան արժանի է համապետական մեծարանքի, քանզի ներկայացնելով հայ ժողովրդին միջազգային տարբեր ատյաններում՝ իրենով եւս ճանաչել եւ սիրել տվեց նրան։ Սեփ. լր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել