Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԺԿ վարչության առաջին նիստում, ինչպես եւ կանխատեսվում էր, ԱԺԿ վարչության նախագահ ընտրվեց Շավարշ Քոչա

Հունիս 02,2001 00:00

ԱԺԿ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱԺԿ վարչության առաջին նիստում, ինչպես եւ կանխատեսվում էր, ԱԺԿ վարչության նախագահ ընտրվեց Շավարշ Քոչարյանը։ Ներկայացնում ենք ԱԺԿ հիմնադիր համագումարի քաղաքական հայտարարության այն հատվածները, որոնք վերաբերում են 1998-ի իշխանափոխությունից հետո առկա իրավիճակին եւ այն ելքերին, որ առաջարկում է ԱԺԿ-ն ճգնաժամը հաղթահարելու համար. «Մի կողմից իշխանությունները որդեգրեցին բոլոր ընդդիմադիր ուժերին սիրաշահելու քաղաքականություն, իսկ մյուս կողմից քաղաքական ուժերը սկսեցին հարմարվել իշխանության կողմից պարտադրված խաղի կանոններին։ Այդ գործընթացին ենթարկվեց նաեւ ԱԺՄ-ն, որը երկար ժամանակ աչքի էր ընկնում իր սկզբունքայնությամբ եւ վճռականությամբ։ Իրենց ընդդիմադիր են համարում հիմնականում նախկին իշխանությունը կրող քաղաքական ուժերը, որոնք իրենց գործունեությամբ երկիրը հասցրին այս վիճակին։ Արդյունքում ժողովրդի զգալի հատվածը արդարացիորեն համարում է, որ բոլոր կուսակցությունները նույնն են, եւ ով էլ գա իշխանության, նախորդից չի տարբերվելու։ Մարդիկ, չտեսնելով այլընտրանք, կորցնում են հավատը սեփական երկրի նկատմամբ եւ բռնում արտագաղթի ճանապարհը։ Հիմնադրելով ԱԺԿ-ն, մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է ժողովրդին ցույց տալ իրական այլընտրանք, վերականգնել նրա հավատը սեփական ուժերին եւ բոլոր ջանքերն ուղղել հետեւյալ առաջնահերթ խնդիրների լուծմանը. – արմատապես փոխել ժողովրդին պարտադրված եւ երկրի առաջընթացը խոչընդոտող իշխանական համակարգը։ Դրա անհրաժեշտ պայմանն է նոր Սահմանադրության եւ այնպիսի օրենքների ընդունումը, որոնք քաղաքական համակարգը կդարձնեն ժողովրդավարական՝ հիմնված ազատ ու արդար ընտրությունների եւ մրցակցության սկզբունքի վրա։ – ձերբազատվել կլանային եւ ստվերային տնտեսությունից, ստեղծել այնպիսի տնտեսական համակարգ, որտեղ ապահովված կլինի տնտեսվարող սուբյեկտների իրավահավասարություն, հավասար մրցակցային պայմաններ, ինչը միայն կարող է ապահովել տնտեսության զարգացումը, աշխատատեղերի ստեղծումը եւ ժողովրդի բարեկեցությունը, – հասնել մարդու իրավունքների եւ ազատությունների իրական պաշտպանվածությանը եւ օրենքի առջեւ բոլորի հավասարությանը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել