Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արդեն

Հունիս 02,2001 00:00

Կառավարությունը դեմ է րոպեավճարին Արդեն նշել ենք, որ տրանսպորտի եւ կապի նախարար Երվանդ Զախարյանը նպատակահարմար չէր գտնում «ԱրմենՏելի» ներդրումային պարտավորություններն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի ձեւավորումը, քանի որ կրկնակի կառույցների խնդիր կառաջանա։ -Միջգերատեսչական հանձնաժողովը կավարտեր ուսումնասիրությունները, արդյունքները պարզ կլինեին, հետո Ազգային ժողովն ինքը կորոշեր՝ պե՞տք է արդյոք լրացուցիչ հանձնաժողով, թե՞ դրա կարիքը չկա։ – Իսկ արդյոք առավել նպատակահարմա՞ր չէր, որ ուղղակի խորհրդարանական խումբ- խմբակցությունների ներկայացուցիչներն էլ ընդգրկվեին արդեն իսկ գործող միջգերատեսչական հանձնաժողովում։ – Ես չեմ բացառում դա եւ առավել դրական եմ համարում (նշենք, որ Երվանդ Զախարյանի հետ զրույցը տեղի էր ունեցել մինչ ԱԺ-ն որոշում կընդուներ, այնուամենայնիվ, հանձնաժողով ձեւավորելու մասին.- Ա. Ի.)։ Խնդիր չկա, եթե ԱԺ-ն դիմի այդ քայլին՝ մենք դեմ չենք լինի։ – Ի՞նչ փուլում են այժմ «ԱրմենՏելի» հետ կառավարության բանակցությունները՝ րոպեավճարի կիրառումը հետաձգելու վերաբերյալ։ – Կառավարությունը նույնպես, ինչպես Ազգային ժողովը, դեմ է րոպեավճարի կիրառմանը՝ դա կլինի հուլիսի 1-ից, թե սեպտեմբերի 1-ից՝ միեւնույն է։ Մենք այժմ շարունակում ենք բանակցություններն «ԱրմենՏելի» նոր ղեկավարության հետ (ինչպես գիտեք, գլխավոր տնօրենը փոխվել է)։ Հույս ունենք բանակցությունների արդյունքում հասնել նրան, որ րոպեավճարը հետաձգվի։ Ինչ վերաբերում է ընդհանրապես րոպեավճարի ներդրմանը՝ դա անխուսափելի է, քանի որ նախատեսված է լիցենզիայով։ – Այժմ Հայաստանի հեռախոսակայանների քանի՞ տոկոսն է թվայնացված, որ հնարավորություն կտար ի կատար ածել այդ իրավունքը։ – Կոնկրետ չի գրված։ Լիցենզիայում գրված է, որ պիտի սակագները խտրական չլինեն։ Սա նշանակում է, որ նույն ծառայության մատուցման պայմաններում տարբեր սակագներ չպիտի լինեն։ Այդ հարցը նույնպես քննարկում ենք նոր ղեկավարության հետ։ – Ինչպես նշել էիք, կառավարական հանձնաժողովին «ԱրմենՏելն» արդեն իսկ անարգել է տրամադրում փաստաթղթեր։ Համապատասխանո՞ւմ են արդյոք ներդրումային պարտավորությունների կատարման վերաբերյալ նրանց ներկայացրած թվերն իսկությանը, խախտումներ կա՞ն։ – Ստուգման ներկայիս արդյունքները վկայում են, որ այս առումով նայելու բաներ կան։ Բայց դեռ պիտի շարունակենք ուսումնասիրությունները։ Եվ սա բավական ծավալուն աշխատանք է, իսկ աշխատանքային խմբում 10 հոգի են։ Իմ կարծիքով, ուսումնասիրությունները կշարունակվեն դեռ առնվազն 2 ամիս։ – Նման պնդումներ կային, թե «ԱրմենՏելը» որպես ներդրում է ներկայացրել իր ղեկավարների ստացած աստղաբաշխական գումարներ կազմող աշխատավարձը։ Այդ պնդումների իսկությունն այժմ պարզվե՞լ է։ – Դրանք էլ են նայվում։ Մինչեւ չավարտվեն ուսումնասիրությունները՝ որոշակի որեւէ բան ես հայտարարել չեմ կարող։ Հարցազրույցը՝ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ Հ. Գ. «Ազատություն» ռ/կ-ի հաղորդման համաձայն, այժմ Արեւմուտքում եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում հեռախոսային ընկերությունները ցածր վարձավճարներ են սահմանում Ինտերնետի համար։ Հեռախոսային ընկերությունների վրա այժմ ավելի մեծ ճնշում է գործադրվում րոպեավճարից հաստատագրված ամսավճարի անցնելու համար։ ԱՄՆ-ում գործում է ամսավճարը։ Տեղական զանգերը, փաստորեն, անվճար են։ Իսկ Եվրոպայում շեշտակիորեն նվազեցվել են րոպեավճարները տեղական զանգերի համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել