Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ս. ՎԱՐԴԱՆՅԱՆԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՉԵՄՊԻՈՆ

Հունիս 01,2001 00:00

Ս. ՎԱՐԴԱՆՅԱՆԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՉԵՄՊԻՈՆ Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում անցկացված սեղանի թենիսի այդ երկրի ակումբային առաջնությունում միջազգային կարգի սպորտի վարպետ, հայաստանցի Սամվել Վարդանյանը «Նեֆթյաննիկ Օրենբուրգ» ակումբի կազմում դարձավ Ռուսաստանի Դաշնության չեմպիոն։ 30-ամյա մարզիկը, որի տարիքում շատերը վաղուց արդեն հրաժեշտ են տված լինում մեծ սպորտին, շարունակում է հանդես գալ երիտասարդական ավյունով։ Նա ընդամենը մեկ տարի է, ինչ անդամագրվել է «Նեֆթյաննիկ Օրենբուրգ» ակումբին, սակայն արդեն դարձել է թիմի առաջատարը։ Վերջերս Սամվելը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցեց նաեւ Ճապոնիայում անցկացված աշխարհի առաջնությանը եւ 12 հանդիպումից պարտվեց միայն երկուսում։ Դրանից հետո, տունդարձի ճանապարհին, նա մնաց Մոսկվայում ու սկսեց նախապատրաստվել Ռուսաստանի ակումբային առաջնությանը։ Եվ այստեղ նրա նվաճած չեմպիոնական տիտղոսը վկայում է, որ Սամվելը դեռ կարող է ըստ արժանվույն պաշտպանել Հայաստանի մարզական պատիվը։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել