Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՍԻՐՈՒՄ ԵՄ ԱՅՆ, ԻՆՉ ԳԵՂԵՑԻԿ Է»

Հունիս 01,2001 00:00

«ՍԻՐՈՒՄ ԵՄ ԱՅՆ, ԻՆՉ ԳԵՂԵՑԻԿ Է» «Եթե նկարիչ չդառնայի, ճարտարապետ, անշուշտ, կդառնայի՝ չնայած որ կարող եմ լավ առեւտրական լինել»։ Նիկոլայ Մանուկյանը (Նիկո) ծնվել է Թբիլիսիում, ապա 15 տարեկան հասակում տեղափոխվել Երեւան։ Ավարտել է նկարչական դպրոց, երաժշտական դպրոց, ապա՝ նկարչական ուսումնարան։ Զբաղվել է սպորտով։ Ընդունվել է Ճարտարագիտական համալսարանի ճարտարապետական բաժինը, սակայն 3-րդ կուրսում արդեն զգացել է, որ մասնագիտությունը սխալ է ընտրել. «Այնքան շատ էր նկարչությունն իմ մեջ, որ ուղղակի խեղդում էր»։ Ընդունվել եւ ավարտել է Լենինգրադի նկարչական ակադեմիան։ Նիկոն նկարչությամբ տարվել է դեռ մանկուց. իրենց թոնրի սպիտակ պատերն ամբողջությամբ ծածկում էր իր խզբզանքներով։ «Նկարելու շնորհքը մարդուն ի վերուստ է տրված եւ մենք՝ նկարիչներս, երկրի վրա Աստծո կատարածուներն ենք»։ Նիկոն շատ է սիրում իր աշխատանքը եւ երբեք չի ձանձրանում նկարելուց, այլ ընդհակառակը՝ մեծ բավականություն, ուժ է ստանում դրանից։ Շատ է սիրում նկարել երեխաների համար, որովհետեւ, ի տարբերություն մեծահասակների, որոնց կարելի է խաբել ինչ-որ վերացական գծերով, երեխաներին խաբել չի հաջողվի՝ նրանք անմիջապես կնկատեն։ Նիկոն նկարում է, երբ կա ասելիք, տրամադրություն եւ զգացմունք՝ տխուր կամ ուրախ։ Ստեղծագործում է ե՛ւ կտավի, ե՛ւ թղթի վրա։ Նրա ստեղծագործությունները հիմնականում բնանկարներ, դիմանկարներ եւ խճանկարներ են, նաեւ ձեւավորում է ամսագրեր, գրքեր ու մանկական թերթեր։ «Սիրում եմ այն ամենը, ինչ գեղեցիկ է»։ Ասվածի ապացույցն են նրա ստեղծագործություններում մեծ թիվ կազմող գեղեցիկ սեռի ներկայացուցիչները։ ԱԻԴԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել