Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՏԻԵԶԵՐՔՆ՝ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԱՏՅԱՆ»

Հունիս 01,2001 00:00

«ՏԻԵԶԵՐՔՆ՝ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԱՏՅԱՆ» Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության երեկվա ասուլիսը նվիրված էր մայիսի 8-11-ը Նյու Յորքում եւ մայիսի 21-24-ը Մոսկվայում կայացած գործարարների հանդիպման արդյունքների ամփոփմանը։ Վերը նշված միության նախագահի պաշտոնակատար Արսեն Ղազարյանը Նյու Յորքում կայացած հանդիպումից կարեւորեց «երկու բան»։ Մեկն այն է, որ առաջին անգամ Համաշխարհային բանկը Հայաստանի համար կազմակերպեց ներդրումային գիտաժողով, եւ այն, որ «Կայացած մասնավոր սեկտորի ձեռքբերումները ներկայացվում են Նյու Յորքում, այսինքն՝ բարձրագույն ատյանում»,- ասաց Ա. Ղազարյանը։ Մոսկվայում եռօրյա հայ-ռուսական հանդիպումը «տնտեսական համագործակցության պրոբլեմներ» թեմայով Հայաստանին տվեց 3 կարեւոր գործոնի լուծում։ Առաջինը՝ հիմնվեց ռուս-հայկական առեւտրի տունը՝ ռուսական արդյունաբերողների հովանու ներքո։ Երկրորդը՝ բիզնես-մարքեթինգի ստեղծումն է, որը հնարավորություն է տալիս այսուհետեւ բիզնեսի հետ կապված ցանկացած լրատվության փոխանակումը։ Երրորդը՝ հայ-ռուսական տնտեսական խնդիրների միասնական լուծումն է, որի առնչությամբ կայանալիք հանդիպմանը կմասնակցեն երկրի նախագահները։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել