Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ

Հունիս 01,2001 00:00

ՊՈՒՐԱԿ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ՝ Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Գյումրիում վերջերս «Պողոսյան» ֆոնդի հովանավորությամբ, «Տիրամայր Հայաստանի» կուսանոցին կից, բացվեց մի գեղեցիկ պուրակ։ Նախաձեռնությունն, ինչ խոսք, գովելի էր։ Գյումրեցին հաճելի անակնկալների առիթ այդքան էլ հաճախ չի ունենում։ Արդեն 12 տարի է՝ դատարկ ակնախոռոչների նման կիսաքանդ մռայլ շենքերը, այս ու այն կողմ «թափված», փնթի, ճնշող տեսքով տնակները վատ տրամադրություն են առաջացնում։ Այնպես որ, մարդիկ նորի, գեղեցիկի կարիք ունեն, եւ դա էր պատճառը, որ ահագին մարդ էր հավաքվել. ուրախ, տոնական տրամադրություն էր։ Միայն անհասկանալի էր, թե ինչու բացման արարողության ժամանակ մարդիկ ճաղաշարե ցանկապատի ետեւից էին դիտում հանդիսությունը։ Զարմանալի է. ո՞ւմ համար է բացվել պուրակը։ Շնորհակալական իր խոսքն ասելիս մայրապետը, խոսքն ուղղելով նաեւ իր գյումրեցի զավակներին, «մայրական հոգատարությամբ, սիրով ու հանդիմանանքով» մատ թափ տալով՝ սպառնաց. «Եթե ձեզ կարգին չպահեք ու ապականեք պուրակը, այն ստիպված կլինենք փակել»։ Միգուցե ավելի ներողամիտ լիներ Հիսուսի հետեւորդը. չէ՞ որ նա եկավ հասարակ ժողովրդի համար, ներում ու սեր բերեց՝ ոչ մեկին մյուսից վեր չդասելով։ Մնում է հուսալ, որ մարդիկ իրոք խելամիտ կլինեն ու պուրակն էլ չի վերածվի արգելոցի, կամ որ ավելի վատ է, չի ծառայի մեկ այլ նպատակի։ Ռ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել