Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԹԵՐՔՆԵՐԻ ՇՔԵՐԹ

Մայիս 31,2001 00:00

ՄԹԵՐՔՆԵՐԻ ՇՔԵՐԹ Երեկ կառավարության շենքում բացված գյուղմթերքների ցուցահանդեսը պարզեց, որ բավականին մթերք ունենք ներկայացնելու։ Ցուցահանդեսում զգալի մասն իհարկե բաժին էր ընկնում ալկոհոլային խմիչքներ արտադրող բազմաթիվ ընկերությունների։ Եթե նախկինում «կոնյակ» լսելիս, պատկերացնում էին միայն Երեւանի կոնյակի գործարան, ապա այսօր կոնյակ արտադրողների թիվը գնալով մեծանում է։ Նույն սրահում ներկայացված էին մրցակցող ընկերություններ. ասենք գարեջուր արտադրող «Կիլիկիան» եւ «Կոտայքը», կոնյակ արտադրող վերը նշված ընկերությունն ու «Գրեյթ Վելլին», սիգարետ արտադրող «Սիգարոնն» ու «Գրանդ Տոբակոն»։ Հետաքրքիր է, որ նման ներկայանալի ցուցահանդեսում մսամթերք արտադրող ընկերություններից միայն «Աթենքն» էր ներկայացրել իր արտադրանքը։ Չենք ուզում մտածել, թե մյուս ընկերությունները խուսափել են «Աթենքի» հետ մրցակցությունից, ուստի եւ չեն ներկայացրել իրենց արտադրանքը։ Բայց փաստ է, որ մսամթերքի արտադրությամբ «Աթենքը» անվիճելի առաջնորդ է։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն, օրինակ, ոչ մի կերպ չէր կարողանում հավատալ, որ ներկայացված երշիկեղենը Հայաստանում է արտադրվել։ Իմիջիայլոց, ասում են, թե Հայաստանում եղած ժամանակ Վլադիմիր Պուտինը միայն «Աթենքի» արտադրած սուջուխն է կերել։ Հանրապետության նախագահին էլ հետաքրքրում էր, թե մսի որ տոկոսն է ներկրվում։ Նախագահին տեղեկացրին, որ մսամթերքները արտադրվում են հիմնականում տեղական հումքից։ Ցուցահանդեսում ընկերություններից մեկի ղեկավարությունն այնքան էր հուզվել նախագահի այցից, որ մինչ նախագահը կմոտենար այդ տաղավարին՝ ցուցափեղկերը կոտրվեցին։ Լ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել