Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ ԵՆՔ, ՈՐ ԿԱՆՔ

Մայիս 31,2001 00:00

ՄԵՆՔ ԵՆՔ, ՈՐ ԿԱՆՔ «Առավոտը» արդեն մեկ անգամ անդրադարձել է քաղաքապետարանի լրատվականի «օպերատիվ եւ պարտաճանաչ» աշխատանքին, ոչ թե փնովելու, այլ զգոնություն եւ պարտաճանաչություն արթնացնելու նպատակով։ Սակայն, ինչպես պարզվեց, նրանք շարունակում են աշխատանքը նույն անփույթ ոճով։ Եթե ցանկանում ես որեւէ պաշտոնյայի հանդիպել, ապա, ըստ լրատվականի, իրենց այդ մասին պետք է տեղեկացնես նախապես՝ մեկ-երկու օր առաջ։ Իսկ երբ այդ օրը պլանավորել ես տվյալ աշխատանքը, քաղաքապետարանի լրատվական ծառայությունը հաջողությամբ այն խափանում է՝ «մունաթ» գալով եւ բերելով հազար ու մի անհիմն պատճառաբանություն։ Նրանց խոսքերով, իբր այնքան զբաղված են եղել, որ կամ մոռացել են պայմանավորվել, կամ պայմանավորվել են, սակայն ժամը չեն հիշում, կամ էլ 4 օր է պաշտոնյային չեն կարողանում «բռնացնել»։ Եվ այսպես, մեկ նյութ պատրաստելու համար կորցնում ես գրեթե մեկ ամիս, որից հետո արդեն անիմաստ է տվյալ նյութով զբաղվելը։ Քաղաքապետարանի լրատվականը նույնիսկ չի տալիս իրենց վարչությունների համարները, որպեսզի պարզաբանենք մեզ հետաքրքրող հարցերը։ Իրենց բացատրությամբ, դա իրենց «չինովնիկների» հրամանն է եւ, որ իրենց՝ լրատվականի աշխատակիցների դերն անչափ կարեւոր է։ Ցանկացած հարց պետք է նախ իրենց ասենք, իրենք՝ իրենց «շեֆերին», վերջիններս էլ թե երբ կբարեհաճեն լրատվականի միջոցով մեզ տեղեկացնել, Աստված գիտե։ Շատ կարեւոր է պարզել վերը նշված լրատվականի «ցրողական» պատասխանները դարձյա՞լ «շեֆերի» հրամաններն են, թե՞ լրատվականի հիմար խաղերը։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել