Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՐԿՈ ՊՈԼԼՈՅԻ» ԱՃՊԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մայիս 31,2001 00:00

«ՄԱՐԿՈ ՊՈԼԼՈՅԻ» ԱՃՊԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Սրճարանները, բարերը, ռեստորանները սկսել են աշխատել նոր մեթոդով։ Եթե նախկինում մատուցողները վճարվում էին այցելուների թեյավճարներից, ապա ներկայումս դա արվում է այլ կերպ։ Հրապուրվելով ճաշացուցակի՝ ինչ-որ տեղ մատչելի գներով, դուք ոգեւորված պատվերներ եք տալիս, առանց կասկածելու, որ ձեր ամեն մի պատվերին գումարվում է 10-15%։ Այդպես է անում բոլորին հայտնի «Մանկական աշխարհ» հանրախանութի մոտ գտնվող «Մարկո Պոլլո» բար-ռեստորանը։ Այսինքն, եթե ձեր պատվիրած ուտեստների գումարը, ըստ ձեր աչքով տեսած ճաշացուցակի, կազմում է 8 հազար դրամ, ապա դրան գումարվում է եւս 1000 դրամ, իբր դա մատուցողի թեյավճարն է (սակայն դուք երեւի թե կվճարեիք 100-200 դրամ)։ Որքան շատանում է ձեր պատվերը, այնքան տոկոսների շնորհիվ մեծանում է ձեր վճարելիք գումարը։ Ընդ որում, գումարը «կլորացվում» է շատի կողմը։ Չի բացառվում, որ դուք ի վերջո վճարեք ձեր պատվիրածի կրկնակին։ Աստված չանի ինչ-որ բան կոտրեք կամ թափեք՝ ձեզնից կպահանջեն վճարել դրա քառակի արժեքը։ Ու դեռ այդքան ֆինանսական օգուտ բերելուց հետո, դուք, չգիտես ինչու, դառնում եք տվյալ օբյեկտի աշխատակազմի աչքի գրողը, որոնք անհամբերությամբ սպասում են ձեր գնալուն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել