Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՏՆՎՈՒՄ Է ՔՆՆԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ

Մայիս 26,2001 00:00

ԳՏՆՎՈՒՄ Է ՔՆՆԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ Վլադիմիր Պուտինը պատասխանեց «Ռոյթըր» գործակալության հարցին Ըստ արարողակարգի նախատեսված էր, որ գագաթաժողովի մասնակից պետությունների մեկական լրատվամիջոց է հարց ուղղելու մասնակից վեց երկրների նախագահներին։ Երբ բոլոր «պրոտոկոլային» հարցերը տրված էին, «Ռոյթըր» գործակալության լրագրողուհին առանց բարձրախոսին մոտենալու ՌԴ նախագահ Վլ. Պուտինին հարցրեց՝ «Ճի՞շտ է, որ դուք Յակուտիայում ասացիք, որ մտադիր եք վաճառել ոսկու եւ ադամանդի հանքերը»։ Վլ. Պուտինի պատասխանի սկիզբն ավելի քան դիվանագիտական էր. «Նկատի ունենալով մեր հատուկ վերաբերմունքը Մեծ Բրիտանիայի եւ իմ հատուկ ջերմ վերաբերմունքը Թոմի Բլեերի հանդեպ, կպատասխանեմ ձեր հարցին այսօրվա հանդիպման շրջանակներից դուրս»։ Վլադիմիր Վլադիմիրովիչի պատասխանը հետեւյալն էր. «Դուք ճիշտ չեք լսել իմ ասածը։ Ես չեմ ասել, որ նրանք մտադիր եմ վաճառել։ Ես արձագանքել եմ հանրապետության առաջարկին, որը վերաբերում էր, այսպես կոչված, ոսկու փոխառությունների հնարավոր փոխանակմանը, որը Յակուտիայի Հանրապետությունը ժամանակին վերցրել է ՌԴ կենտրոնական իշխանություններից։ Ոչ թե ամբողջական, այլ՝ մասնակի։ Ես ասել եմ, որ դա հնարավոր է, բայց ես չեմ ասել, թե մենք դա անպայման կանենք։ Սա՝ մեկ։ Հաջորդը՝ հնարավոր է նաեւ հանձնումը մեկ այլ ընկերության, որն ակտիվորեն աշխատում է Յակուտիայում, կոնկրետ՝ այն ընկերությանը, որը զբաղվում է ադամանդների եւ թանկարժեք քարերի հայտնաբերմամբ։ Մենք այդ ընկերությանը իրավունք կտանք վաճառել լրացուցիչ ոչ մեծ քանակություն։ Խոսքը գնում է մոտ 30 միլիոն դոլարի մասին։ Եվ սա միայն մեկ պայմանով՝ երբ մենք կգտնենք, որ ջրհեղեղից տուժած բնակչությանն օգնելու այլ հնարավորություններ չկան։ Եվ միայն այն դեպքում, երբ կմշակվեն գումարը կոնկրետ մարդկանց հասցնելու հստակ մեխանիզմներ։ Այս ամենը գտնվում է քննարկման փուլում եւ այս հարցի վերաբերյալ առայժմ որեւէ որոշում չի ընդունված»։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել