Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՈՒԺՈՂ ԿՈՂՄԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԴԵՄ

Մայիս 26,2001 00:00

ՏՈՒԺՈՂ ԿՈՂՄԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԴԵՄ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանին են բողոքով դիմել քրեական գործով տուժող Սուրեն Գրիգորյանն ու նրա օրինական ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը «ՀՀ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի եւ ՀԿԳ քննիչ Սամվել Հովհաննիսյանի որոշումների եւ գործողությունների դեմ»։ Ինչպես տեղեկացրել էինք, Արմավիրի զորամասերից մեկում ծեծի էր ենթարկվել Սուրեն Գրիգորյանը։ Այդ կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ Էրվին Սարգսյանի, Խաչիկ Սարգսյանի, Վազգեն Վարդանյանի եւ Մարտին Մնացականյանի նկատմամբ՝ քրօրի 268 բ եւ 105 հոդվածների հատկանիշներով։ Նախաքննությունը 6 ամիս է ինչ ընթանում է, եւ ըստ փաստաբանի՝ կային բավարար հիմքեր, որոնցով հանցագործությանը մասնակից եւս 5 հոգու նկատմամբ հնարավոր էր մեղադրանք առաջադրել։ Ծեծի ենթարկելու արդյունքում ծանր մարմնական վնասվածքներ ստացած, խոսելու ունակությունը կորցրած զինվորի՝ Սուրեն Գրիգորյանի բազմաթիվ միջնորդություններ մերժվել են։ Չեն հարցաքննվել փորձագետներ Վ. Ֆրանգուլյանը, Ա. Հակոբյանը, Ա. Ստեփանյանը եւ Մ. Բիշարյանը։ Ըստ տուժողի ներկայացուցչի, կան բազմաթիվ հակասություններ, իսկ փորձաքննության վերջնական արդյունքները պարզ չեն։ Զինդատախազությունը, որի վարույթում է գտնվում քրգործը, փաստորեն, չի ավարտում (եւ չի էլ երեւում ավարտը) քրգործը, ավելին, դա դիտվում է տուժողի կողմից «բացահայտ ճնշում քննիչի նկատմամբ, եւ կարող են հանգեցնել ապացույցների ոչ օբյեկտիվ եւ բազմակողմանի ուսումնասիրմանը»։ Տուժողն ու իր օրինական ներկայացուցիչը բացարկ են հայտնել քննիչ Ա. Հովհաննիսյանին, «նշելով դրանց օբյեկտիվ հիմքերը, այն վերադասության կարգով բողոքարկվել է զինդատախազին, որը բացարկը մերժել է առանց պատճառաբանված որոշում կայացնելու»։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել