Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Մայիս 25,2001 00:00

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում տեղի ունեցավ նվիրատվության արարողություն։ «Զարգացման հայկական բանկի» տնօրինությունը (տնօրենների խորհրդի նախագահ՝ Ջանիկ Ջանոյան, գործադիր տնօրեն՝ Ալեքսանդր Գրիգորյան) «Միքայել Քոթանյան» բարեգործական հմինադրամին նվիրեց մեկ համակարգիչ, որը հանձնվեց ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտին։ Ինստիտուտը դրա կարիքը շատ էր զգում։ Ներկա էին ինստիտուտի կոլեկտիվը, բանկի աշխատակիցներ, Միքայելի ընտանիքի անդամները, ընկերներն ու հյուրեր։ «Զարգացման հայկական բանկի» տնօրենների խորհրդի նախագահ Ջանիկ Ջանոյանը համակարգիչը հիմնադրամի անունից ինստիտուտին հանձնելիս ընդգծեց, որ այդ համեստ նվերը խորհրդանշում է իրենց խորին հարգանքը՝ ականավոր գիտնական, հասարակական գործիչ, պարկեշտ ու հմայիչ մարդ, մեծ քաղաքացի Միքայել Քոթանյանի նկատմամբ։ Նա համոզմունք հայտնեց, որ նրա երախտապարտ ընկերներն ամեն ինչ կանեն միշտ վառ պահելու իրենց անզուգական ընկերոջ հիշատակը։ Ինստիտուտի տնօրեն Վոլոդյա Խոջաբեկյանը եւ կոլեկտիվը իր շնորհակալական խոսքում, երեւույթը համարելով ազգանվեր եւ շատ կարեւոր, գտան, որ դա արժանի է Մ. Քոթանյանի նման նվիրված մարդու եւ նրա անունը կրող ինստիտուտի համար։ Քոթանյանն իր գործունեությամբ այսօր էլ իրենց հետ է, եւ տնտեսագիտական ամեն մի հարց լուծելիս մտովի խորհրդակցում են նրա հետ, հաշվի են առնվում նրա մոտեցումները։ Վոլոդյա Խոջաբեկյանը, դրվատելով Մ. Քոթանյանին, բնութագրեց որպես համեստ, նվիրված եւ անձնուրաց գիտնականի։ Նրա անմար հիշատակը միշտ վառ կմնա ոչ միայն ինստիտուտի կոլեկտիվի, նրա ընկերների, այլեւ հանրապետության ողջ տնտեսագետների շրջանում։ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՖԱՀՐԱԴՅԱՆ ինստիտուտի տնտեսական գիտությունների թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել