Օրվա լուսանկարը Հերթականը՝ անթիվներից Օղակաձեւ զբոսայգին արդեն վաղուց վերածվել է (այդ գործընթացը շարունակվում է) սրճարանների մի անվերջ շարքի։ Ու այնքան շատ, այնքան խիտ են դրանք, որ այլեւս դժվար է հասկանալ՝ որտեղ է ավարտվում մեկն ու սկսվում մյուսը։ Մենք դեմ չենք սրճարանների առատությանը, անգամ՝ հակառակը։ Բայց դեմ ենք չարդարացված չափազանցությանն ընդհանրապես, սրճարանների «գլոբալիզացիայի» դեպքում՝ մասնավորապես։ Ու թեեւ որեւէ ծառ կոնկրետ այս սրճարանի կառուցման համար չի հատվել, սակայն քարե սալիկներով կանաչի խեղդումն էլ մի բան չէ։ Մ. Բ.