Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՏՈՒԳՈՒՄ՝ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Մայիս 25,2001 00:00

ՍՏՈՒԳՈՒՄ՝ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ «Օգոստոս» գործակալությունում ստուգումները արդեն վաղուց էին սկսվել՝ դեռ մայիսի 16-ից, բայց պարզվեց, որ դրանք ընդամենը փորձնական վարժանքներ էին։ Oրինական ստուգումները սկսվել են մայիսի 23-ից եւ դեռ մի 13 օր էլ կշարունակվեն։ Ու քանի որ ՊԵ նախարարության նպատակը ոչ այնքան գործակալությունում հերթական ստուգումներ կատարելն է, որքան իշխանությունների նյարդերի վրա ազդող «Չորրորդ իշխանության» բերանը փակելու հնարավոր ձեւերի որոնումը, ուստի նրանք շատ հաճախ նաեւ օրինախախտումներ են թույլ տալիս։ Երեկ էլ օրն առանց խախտման չանցավ։ Գործակալություն ժամանած՝ Սպանդարյանի տարածքային հարկային տեսչության օպերատիվ բաժնի վարիչ Յուրի Սիմոնյանն է մասնակցել ստուգումներին, որի իրավունքը նա չուներ պարզ պատճառով՝ պարոն Սիմոնյանի անունը չկար ստուգող 9 անձանց ցուցակում։ Ասել է թե, «Օգոստոսում» ստուգումները կատարվում են ամենաբարձր մակարդակով եւ անպայման «մինչեւ վերջ գնալու» հանձնարարականով։ Ցավոք, մեզ երեկ չհաջողվեց ստուգողներից ճշտել, թե անցած մեկ շաբաթվա ընթացքում իրենք ի՞նչ են հասցրել «հայտնաբերել»։ Նրանք ուղիղ ժամը 18-ին այնքան աննկատ ու մեկ-մեկ դուրս եկան գործակալությունից, որ այնտեղ նստած լրագրողներս անգամ նրանց մեկնումի մասին տեղյակ չեղանք։ Երեկ գործակալություն էին այցելել նաեւ առանձին իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք պատրաստակամություն հայտնեցին հետեւել ստուգումների ընթացքին եւ օրինախախտման որեւէ փաստի դեպքում ահազանգ հնչեցնել։ Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել