Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՆՈՒՅՆ ՕԴՆ ԵՆ ՇՆՉՈՒՄ

Մայիս 25,2001 00:00

ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՆՈՒՅՆ ՕԴՆ ԵՆ ՇՆՉՈՒՄ cԱյսքան ներկայացուցչական հավաք, թերեւս, առաջին անգամն է տեղի ունենում Երեւանում։ Այս կարգի հավաք առաջին անգամ տեղի է ունեցել 21 տարի առաջ, երբ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 60-ամյակի առթիվ խորհրդային հանրապետությունների ղեկավարներն էին ժամանել։ Ըստ պաշտոնական տեղեկատվության, մինչ գագաթաժողովի աշխատանքների սկիզբը, տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների խորհուրդների համատեղ նիստը։ Ակնկալվում է, որ որոշումներ կընդունվեն Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի համար տարածաշրջանային արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման, նաեւ՝ հավաքական անվտանգության համակարգի ձեւավորման ու գործունեության հարցերի վերաբերյալ։ Թեպետ լրատվամիջոցները հավատարմագրված են գագաթաժողովի աշխատանքները լուսաբանելու համար, բայց բավարար հնարավորություն չի տրված այդ բանն անելու։ Միայն այսօր հնարավորություն կտրվի մասնակցել մամուլի ասուլիսին։ Նախագահներն այսօր կեսօրից հետո կզբաղվեն փաստաթղթերի ստորագրությամբ։ Ասվում է, թե նախագահները ստորագրելու են քաղաքական բնույթի մի հայտարարություն։ Սպասվում է նաեւ, որ կշոշափվեն միջազգային ահաբեկչությանը եւ ծայրահեղության դրսեւորումներին համազդելուն ուղղված միջոցառումների անցկացման հարցեր։ Ըստ որոշ, արդեն ոչ պաշտոնական աղբյուրների, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար երեկ պատրաստված էր ԱԱ նախարարության ընդունելությունների տունը։ Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոն, հին օրերի հուշերով տարված, կիջեւանի Հրազդանի կիրճի կառավարական առանձնատներից մեկում։ Թե ո՞ւր տարան մյուս նախագահներին, մնաց անհայտ։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել