Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Մայիս 24,2001 00:00

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ Աստանայում (Ղազախստան) մեկնարկած Ղազախստանի Հանրապետության անկախության 10-ամյակին նվիրված միջազգային խոշորագույն մրցաշարը թափ է վերցնում։ Եվ դեպքերն այստեղ զարգանում են շատ արագ։ Երրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 2,5-ական միավորով գլխավորում են մեր ժամանակների երկու խոշորագույն շախմատիստները՝ աշխարհի 13-րդ եւ 14-րդ չեմպիոններ Գարիի Կասպարովն ու Վլադիմիր Կրամնիկը։ Ըստ ամենայնի, հենց այս երկու գրոսմայստերներն էլ մրցաշարը ծառայեցնելու են իրենց միջեւ սկզբունքային ու անհաշտ «բանավեճի»՝ ինչ-որ չափով անտեսելով մյուս մասնակիցներին։ Երրորդ տուրում Կասպարովը սեւ խաղաքարերով հաղթեց երիտասարդ, բայց եւ խոստումնալից ու ներկայումս արդեն շախմատային վերնախավում հաստատուն տեղ զբաղեցնող Ալեքսանդր Մորոզեւիչին եւ միավորներով հավասարվեց Կրամնիկին, որը սպիտակներով չկարողացավ առավելության հասնել Իսպանիայի դրոշի ներքո հանդես եկող Ալեքսեյ Շիրովի նկատմամբ։ Բորիս Գելֆանդը (Իսրայել) կոտրեց Ղազախստանի լավագույն շախմատիստ Դարմեն Սադվակասովի դիմադրությունը։ Չորրորդ տուրում կենտրոնականը Կասպարով-Կրամնիկ պարտիան է լինելու։ Իսկ մինչ այդ, մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի. 1-2. Կրամնիկ եւ Կասպարով՝ 2,5-ական միավոր, 3-4. Շիրով եւ Գելֆանդ՝ 1,5-ական, 5. Մորոզեւիչ՝ 1,0, 6. Սադվակասով՝ 0։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել