Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՏՈՆ ԻՐԱՆՈՒՄ

Մայիս 23,2001 00:00

ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՏՈՆ ԻՐԱՆՈՒՄ Մայիսի 21-ին Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում բացվեց հայ լուսանկարիչների ցուցահանդեսը։ Իրանի մշակութային ժառանգության ինստիտուտի տասնօրյա բազմաբնույթ ցուցահանդեսները նվիրված են «Քաղաքակրթությունների երկխոսության» տարվան եւ Մշակութային ժառանգության շաբաթվան։ Հայաստանի ֆոտոյի ցուցահանդեսում ներկայացված են հայ լուսանկարչության վարպետ Անդրանիկ Քոչարի, նրա որդու՝ Վահան Քոչարի, Վռամ Հակոբյանի, Գերման Ավագյանի, Վլադիմիր Սարոյանի եւ Շաքե Ամիրյանի աշխատանքները։ Լուսանկարները պատկերում են Հայաստանի մշակութային հուշարձանները, բնությունը, անվանի մտավորականների դիմանկարներ։ Իրանահայ մանրանկարչուհի Քլարա Աբգարին հատկացված թանգարանի 4 դահլիճները հյուրընկալել են հայ լուսանկարիչներին, իսկ պարսիկ տաղանդաշատ մանրանկարիչ Բեհզադի թանգարանում ցուցադրվել են իրանահայ Հակոբ Վարդանյանի ջրաներկ աշխատանքները (20-րդ դարի սկիզբ)։ Մշակութային 10-օրյակի փակումը տեղի կունենա Թավրիզում՝ մայիսի 31-ին։ Այս փառատոնի առիթով տպագրվել է ալբոմ, ուր այլ ցուցանմուշների կողքին տեղ են գտել նաեւ Հայաստանը ներկայացնող ֆոտոներ։ Հայկական ֆոտոյի ցուցահանդեսը կազմակերպվել է իրանահայ վաստակավոր լրագրող Ժանետ Լազարյանի ջանքերով։ Շ. Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել