Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉՆ Է ՓՈԽՎԵԼ

Մայիս 22,2001 00:00

Ի՞ՆՉՆ Է ՓՈԽՎԵԼ Դեռեւս անցյալ դեկտեմբերին, 2001 թվականի բյուջետային քննարկումների ժամանակ առողջապահական համակարգի խրոնիկաբար չվճարվող աշխատավարձերի վերաբերյալ պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան, այն ժամանակ նորանշանակ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն ասաց, որ «նախնական տվյալներով այս ոլորտում չարաշահումներ են կատարվել, տեսնենք, ուսումնասիրությունները ցույց կտան։ Ինչ-որ մարդիկ այդ ճյուղի վրա նստած սնվում են, կկտրենք այդ ճյուղը»։ Արդեն ամիսներ անց փորձեցինք Վարդան Խաչատրյանից ճշտել, թե ուսումնասիրություններն ինչ ընթացք ստացան, ֆինանսների նախարարը պատասխանեց ոչ ըստ էության. «Չեմ հիշում ինչ եմ ասել։ Բայց եթե ասել եմ, ուրեմն չարաշահումները բացահայտվել են եւ ուղարկվել համապատասխան մարմիններին»։ Իսկ առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը նշեց, որ «չարաշահումների արձանագրումը դրված է իրավապահ մարմինների վրա», այսինքն նախարար Մկրտչյանը պնդում է, որ չարաշահում չի եղել։ Ուրեմն, ի մի բերենք. ի՞նչն է փոխվել։ Բուժաշխատողները շարունակում են աշխատավարձ չստանալ, առողջապահության նախարարը շարունակում է պնդել, որ ամեն ինչ կարգին է, որոշակի տեղեկություններ կան, որ առողջապահության գործակալության պատասխանատուները ծախսումների հարցում շարունակում են առաջնահերթությունները ճոխության պարագաներին տալ, իսկ Վարդան Խաչատրյանը, որ արդեն նորանշանակ չէ, չի պնդում չարաշահումների վերաբերյալ իր «կասկածները»։ Ա. Ֆ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել